Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ կրկին վթար է եղել

2 Հոկտեմբերի, 2025

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նմանատիպ նյութեր

ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ

ՀՀ իշխանությունները մտածում են հանկարծ այնպիսի բան չանեն, որ Բաքվին դուր չգա, կամ խանգարի նրանց գործողություններին․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների ճակատագրի հարցում Հայաստանի իշխանությունները շարունակում են ցուցաբերել ընդգծված անտարբերություն։ Մինչ իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից,...

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ...

Կապիտոլիումում քննարկվելու է «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման․ Նարեկ Կարապետյան

Կապիտոլիումում քննարկվելու է «Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման» թեման․ Նարեկ Կարապետյան

Կապիտոլիումում քննարկվելու է Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման թեման։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրելով․ «Հայաստանի կառավարություն- Հրաժարվում է անցյալից հայ ժողովրդին...

Մենք առանց Ռուսաստանի չենք կարա, վիճակը գնալով վատանալու է․ Հարցում

  «Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները, գյուղմթերքը։ Ասել են՝ գազն էլ այլևս արտոնյալ գնով չեն տալու։ Քաղաքացին հույս ուներ, որ գոնե իշխանափոխությամբ ռուսների հետ...

Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջը պատկանող գույքի վրա արգելանք է դրվել․ ՔԿ

Իշխան Սաղաթելյանի և նրա կնոջը պատկանող գույքի վրա արգելանք է դրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Ի.Ս-ին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի...