Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»

22/03/2025 09:30

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:

Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:

Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:

Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:

Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:

Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:

Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:

Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:

Այսինքն, մի անգամ «աղմուկ-աղաղակային» շոուն ինչ-որ ազդեցություն ունեցել է, իսկ հիմա, կներեք, երկրորդ ու անգամ երրորդ թարմության լապշայով է ցանկանում կերակրել հանրությանը, առնվազն՝ իրեն դեռևս թեթևակի վստահողներին:

Մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց Փաշինյանի այդ «հակակոռուպցիոն» ելույթում, որ գործնականում դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հրահանգի տպավորություն էր թողնում: Փաշինյանն, օրինակ՝ ասում է, և ճիշտ է ասում , ի դեպ, որ այս կամ այն գործը պետք է որոշակի ելք ունենա: Բայց ի՞նչ է նա հասկանում «ելք» ասելով: Լավ, «գործը» գնացել է դատարան. «Բա դատարանում ի՞նչ ա եղել, կարող ա արդարացվել է, կարող ա՝ կարճվել ա, այսինքն՝ ելք չի ունեցել»,-ասում է Փաշինյանը:

Այսինքն, նա ակամայից խոստովանում է, որ, իր ընկալմամբ, գործի ելք ասվածը միայն մեղադրական դատավճիռն է: Իսկ, օրինակ՝ մեղադրյալի արդարացման վճիռը, էլ չենք ասում՝ գործի կարճման մասին, ելքեր չեն: Իրականում «գործի» ելք է համարվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ անկախ դրա մեղադրական կամ արդարացման բնույթից: Քիչ անց, երևի հասկանալով, որ ավելորդ բան է ասել, Փաշինյանը փորձում է շտկել ինքն իրեն, թե ինքն այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի գործը…

Բայց, կներեք, դրանից մի քանի վայրկյան առաջ հենց դա էր ասում: Թեպետ սա էլ է միանգամայն բնութագրական Փաշինյանի համար. ասել հակասական բաներ, իսկ հետո, ըստ հարմարության, «կռուտիտներ» անել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Նման դրսևորումներ մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է այս տարիներին ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ նրա կարկառունների կատարմամբ:

Կարճ ասած՝ բոլորն էլ զգում են, որ առաջիկայում կարող են լինել փոփոխություններ, առնվազն՝ ընտրություններ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հանրային տրամադրությունների լարումը մյուսներից պակաս չափով չի զգում:

Դե, իսկ ընտրություններից առաջ երկրի անցուդարձը իրավական վակխանալիայի մեջ ընկղմելը միանգամայն տեղավորվում է Փաշինյանի գործելակերպում: Այստեղից էլ «հին-հին» գործերի մասին իբր թե նոր-նոր հիշելը, ինչ-որ «թարմացված», բայց հնամաշ մեղադրանքներ հնչեցնելը, հատիկ առ հատիկ «բրաբուսներն» ու ակնհայտ քաղաքական ենթատեքստով տրվող «հակակոռուպցիոն» հրահանգները:

Չկասկածեք, շուտով հին սկավառակները նորից այնպիսի արագությամբ կպտտի…

Էլ «նախկին», էլ «թալան», էլ «ապօրինի գույք», էլ «բռնոցի-ասֆալտ փռոցի», էլ…

Շոուի պակաս չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը քրեական մեքենան «խոդ է տվել»․ «Հրապարակ»

Փաշինյանը քրեական մեքենան «խոդ է տվել»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել՝ թերեւս փորձելով ճնշում...

«Նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ․ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. «Ժողովուրդ»

«Նախկին թալանչի» եզրույթը Գյումրիում արդիական չէ․ Վարդան Ղուկասյանը ակնհայտորեն առաջատար է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող «Քաղպայմանագիրը» իր ողջ ռեսուրսով՝ և՛ քարոզչական, և՛ պաշտոնական, աշխատում է «չեզոքացնել» Վարդան Ղուկասյանին: «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ քարոզչության այս օրերին տուն-տուն, բակ-բակ շրջելու արդյունքում...

Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին․ «Փաստ»

Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո ակտիվ տեղեկություններ էին շրջանառվում, թե «Նաջարյանը փոշմանել է», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի հետ կանգնել հանրաքվեի գնալու...

Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սև փիառ անի․ «Հրապարակ»

Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը, որ, իր սովորույթի համաձայն, մյուս թեկնածուների դեմ սև փիառ անի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում քննարկում են Գյումրու ընտրությունների նախընտրական ամփոփիչ հավաքին Փաշինյանի մասնակցության հարցը: ՔՊ շարքայիններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել լուրերը, սակայն մեծ է հավանականությունը, որ Փաշինյանն անձամբ է եզրափակելու քարոզարշավը,...

ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. «Ժողովուրդ»

ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վրաստան-Հայաստան ֆուտբոլային խաղի ընդհանուր հաշվով 9:1 պարտությունը էլի զայրացրել է հայ ֆուտբոլասերներին, բայց պետք է իրավիճակին սթափ աչքով նայել եւ արձանագրել, որ մոտ ապագայում դեռ մենք չենք էլ կարող երազել լավ ֆուտբոլի մասին:...

Վերցված 6 միլիարդ դոլար վարկը ո՞նց եք մսխել. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մսխել եք վերցված 6 միլիարդ դոլար վարկը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր «նախկինների» արած թալանը կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ ետ բերել, հիմա հայտարարում է, որ հատիկ առ հատիկ է ետ բերում։ Ո՞նց է ետ բերում, որ նոր,...

Քննարկվում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանազատման գծերը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս քննարկվում են տարածքային հարցեր, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր սահմանազատման գծերը։ «Մենք հիմա խոսում ենք տարածքների մասին, մենք խոսում ենք սահմանազատման գծերի մասին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ...

Միանշանակ լինելու է ապագա, երբ շաբաթը դավաճաններով ու տխուր լուրերով չեն ամփոփվելու. Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շաբաթվա ամփոփում Արցախի հանձնման ֆուտբոլային պատասխանատու Մելիքբեկյանը սուտ խոստումներ է տալիս, թե հունիսին լավ է լինելու ֆուտբոլի վիճակը: Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողները մարդ են, որոնցից շատերը ապրում են...

Հայաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Մեկնարկել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Արարատ Միրզոյանը ողջունել է Սեյեդ Աբբաս Արաղչիին Երևանում, և նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի...

Կոչ եմ անում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին. Տարոն Մարգարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն...