Փաշինյանը քրեական մեքենան «խոդ է տվել»․ «Հրապարակ»

25 Մարտի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ խորհրդարանը մարտի 26-ին կքննի ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի միջնորդությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն շտապել է որոշում ընդունել՝ թերեւս փորձելով ճնշում գործադրել Աղազարյանի վրա, որ նիստում նա ավել-պակաս չխոսի, ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի կեղտերը ջրի երես չհանի:

Ինչպես ասում են` այս գլխից որոշել են նրա «պոչը վերցնել են իրենց ոտքի տակ»։ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել եւ Աղազարյանին կաշառք տալու գործով մեղադրյալ Աշոտիկ Կամավոսյանի մասով նախաքննության ավարտի մասին է հայտարարել ու գործն ուղարկել է դատարան։ Աղազարյանի գործողությունների մասով նախաքննությունը շարունակվում է, բայց Աշոտիկից կորզված ցուցմունքով, որը դեռ պետք է հիմնավորվի, արդեն քննությունը փորձում են տանել այն ուղղությամբ, որ պատգամավորին կաշառք առաջարկվել է, ինքն էլ լռել է, ինչը եւս հանցագործություն է։

Տեղեկություններ կան, որ մեղադրյալը ցուցմունք է տվել, թե իբր Աղազարյանը 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ միջնորդի՝ առանց խոչընդոտների Հայաստանից մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Աղազարյանի դեմ դատախազի միջնորդության հիմքում հիշյալ գործից զատ այլ վարույթ էլ կա, համաձայն որի՝ քաղաքացի Արամ Մկրտչյանը ցուցմունք է տվել, թե իբր Հովիկ Աղազարյանն իրեն խաբել է, վերցրել է 23 հազար դոլար գումար` շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն գործընթացը ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել:

Մենք գրել ենք, որ Արամ Մկրտչյանն Աղազարյանի սանիկն է, ժամանակին Նիկոլ Փաշինյանի խցակիցն է եղել, խարդախության համար մի քանի անգամ դատապարտվել է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...