Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ»

22/03/2025 09:30

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:

Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:

Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:

Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:

Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:

Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:

Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:

Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:

Այսինքն, մի անգամ «աղմուկ-աղաղակային» շոուն ինչ-որ ազդեցություն ունեցել է, իսկ հիմա, կներեք, երկրորդ ու անգամ երրորդ թարմության լապշայով է ցանկանում կերակրել հանրությանը, առնվազն՝ իրեն դեռևս թեթևակի վստահողներին:

Մեկ այլ հանգամանք էլ ուշադրություն գրավեց Փաշինյանի այդ «հակակոռուպցիոն» ելույթում, որ գործնականում դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հրահանգի տպավորություն էր թողնում: Փաշինյանն, օրինակ՝ ասում է, և ճիշտ է ասում , ի դեպ, որ այս կամ այն գործը պետք է որոշակի ելք ունենա: Բայց ի՞նչ է նա հասկանում «ելք» ասելով: Լավ, «գործը» գնացել է դատարան. «Բա դատարանում ի՞նչ ա եղել, կարող ա արդարացվել է, կարող ա՝ կարճվել ա, այսինքն՝ ելք չի ունեցել»,-ասում է Փաշինյանը:

Այսինքն, նա ակամայից խոստովանում է, որ, իր ընկալմամբ, գործի ելք ասվածը միայն մեղադրական դատավճիռն է: Իսկ, օրինակ՝ մեղադրյալի արդարացման վճիռը, էլ չենք ասում՝ գործի կարճման մասին, ելքեր չեն: Իրականում «գործի» ելք է համարվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ անկախ դրա մեղադրական կամ արդարացման բնույթից: Քիչ անց, երևի հասկանալով, որ ավելորդ բան է ասել, Փաշինյանը փորձում է շտկել ինքն իրեն, թե ինքն այն կանխավարկածով չի առաջնորդվում, որ պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի գործը…

Բայց, կներեք, դրանից մի քանի վայրկյան առաջ հենց դա էր ասում: Թեպետ սա էլ է միանգամայն բնութագրական Փաշինյանի համար. ասել հակասական բաներ, իսկ հետո, ըստ հարմարության, «կռուտիտներ» անել, թե հատկապես ինչ է նկատի ունեցել: Նման դրսևորումներ մեկ անգամ չէ, որ հանրությունը տեսել է այս տարիներին ինչպես անձամբ Փաշինյանի, այնպես էլ նրա կարկառունների կատարմամբ:

Կարճ ասած՝ բոլորն էլ զգում են, որ առաջիկայում կարող են լինել փոփոխություններ, առնվազն՝ ընտրություններ: Կարելի է չկասկածել, որ Փաշինյանը հանրային տրամադրությունների լարումը մյուսներից պակաս չափով չի զգում:

Դե, իսկ ընտրություններից առաջ երկրի անցուդարձը իրավական վակխանալիայի մեջ ընկղմելը միանգամայն տեղավորվում է Փաշինյանի գործելակերպում: Այստեղից էլ «հին-հին» գործերի մասին իբր թե նոր-նոր հիշելը, ինչ-որ «թարմացված», բայց հնամաշ մեղադրանքներ հնչեցնելը, հատիկ առ հատիկ «բրաբուսներն» ու ակնհայտ քաղաքական ենթատեքստով տրվող «հակակոռուպցիոն» հրահանգները:

Չկասկածեք, շուտով հին սկավառակները նորից այնպիսի արագությամբ կպտտի…

Էլ «նախկին», էլ «թալան», էլ «ապօրինի գույք», էլ «բռնոցի-ասֆալտ փռոցի», էլ…

Շոուի պակաս չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինձ կալանավորելու անօրինական որոշումը կայացվել է ինչ-որ մարդկանց ազդեցութան արդյունքում. Սուրեն Մանուկյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը կալանավայրից հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Ինչպես գիտեք՝ 24.02.2025 թ-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, հանրային մեղադրողների կողմից ներկայացված Վերաքննիչ բողոքը բավարարել է և իմ...

Ռազմավարական նշանակության ճանապարհի շահագործման ժամկետները խախտվել են. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռազմավարական ավտոճանապարհը նախատեսվում էր շահագործման հանձնել 2023-ի սեպտեմբերին, սակայն կգործարկվի 2025 թվականի վերջին։ Գանձաքար-Իծաքար հանրապետական նշանակության 35 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհի հիմնանորոգումը...

Այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան

«Մենք պատրաստ ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ։ Սակայն, ցավոք, տեսնում ենք, որ Ադրբեջանը խաղաղության օրակարգ է բերում տարբեր նոր, ես կասեի արհեստական, նախապայմաններ, ինչը բարդացնում է պայմանագրի ստորագրումը և, այսպես ասած,...

ՆԳՆ-ն ՔԿ-ի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։ «Ընդ...

ՊՆ-ն հաստատում է հանցանքը՝ զորքերը հետ են քաշել հուշագրով, դատախազությունն էլ խոստովանում է իր հանցանքը՝ քրեական վարույթ չի նախաձեռնվել

 «Փաստինֆո»-ն գրում է. «2020թ․ դեկտեմբեր ամսին հուշագրի հիման վրա հայկական զորքերի հետքաշման և փաստացի առանց հանրաքվեի՝ ՀՀ սուվերեն տարածք հանդիսացող մի շարք բարձունքներ, Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհը, Շուռնուխ և Որոտան գյուղերի մի հատվածը հայտնվել են Ադրբեջանի...

Սոցիալական ցանցերում աշխատանքի ընդունման հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում

Սոցիալական ցանցերում տարածվում է աշխատանքի ընդունման կեղծ հայտարարություն, որում նշված է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանումը։ Այս մասին հայտարարություն է տարածել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Նման հրապարակումների նպատակը...

Ընդամենը 5 տարի առաջ Ստեփանակերտը Հայաստանի չորրորդ խոշոր քաղաքն էր. Վարդան Ոսկանյան

Ընդամենը հինգ տարի առաջ մենք հպարտությամբ իշխում էինք  Մռավի լեռներից մինչև Ջրականի հարթավայր ընկած լայնածավալ տարածքներում, Վարդենիսը, Գորիսը, Կապանը խորը թիկունք էին, Դադիվանքը, Գանձասարն ու Ծիծեռնավանքը հայահունչ պատարագների կենտրոն, իսկ Ստեփանակերտը՝ Երևանից,...

Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարություն

Հաշվի առնելով, որ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից հայտարարված ս.թ. մարտի 29-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, մեր բազմաթիվ քաղաքացիների և օգտատերերի կողմից հարցեր են բարձրացվում այն մասին, թե ովքեր են խորհրդի անդամները,...

1,5 միլիոն հայերին կոտորած բարբարոս ազգի հետ սրանք ուզում են բարեկամություն անել. Վարդան Ղուկասյան

1915 թվականին 1,5 միլիոն հայերին կոտորած բարբարոս ազգի հետ սրանք ուզում են բարեկամություն անել: Այս մասին Գյումրիում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: «Ասում են, թե առաջնային խնդիր չէ...

Կրակոց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում

Այսօր՝ մարտի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության...