Շիրակի և Սյունիքի դատարաններում քաոսային վիճակ է․ «Հրապարակ»

Ապր 12, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում, կարելի է ասել, քաոսային իրավիճակ է։ Բանն այն է, որ այս դատարաններ Երեւանից գործուղված դատավորները մեկ տարի աշխատում են եւ կրկին ետ գալիս Երեւան։ Արդյունքում՝ իրենց վարույթներում քննվող գործերը մնում են կիսատ, դրանք մակագրվում են նոր դատավորների եւ քննությունը սկսվում է զրոյից։ Այստեղ ավելի շատ տուժում են ամբաստանյալները, հայցվորները, որոնք տարիներով դատական ակտ չեն ունենում։

Մենք տեղեկացանք, որ նման իրավիճակում է հայտնվել Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի քրգործը։ Նա արդեն 4-5-րդ դատավորն է փոխում։

«Նոր դատավոր ունենք՝ Արթուր Ոսկանյանն է՝ Արմավիրի դատարանից է եկել, դեռ մեկ նիստ է եղել։ Այս իրավիճակը սովորական երեւույթ է դարձել, Դատավորներին բաշխում են, որոշ ժամանակ աշխատում են, հետո ուղարկում Երեւանի նստավայր, դրանով պայմանավորված էլ ամեն անգամ գործը սկզբից է սկսվում։ Իմ վարույթում այդպիսի տասնյակի հասնող գործեր կան, որոնք Սյունիքի ու Շիրակի դատարաննեում են քննվում»,-այս մասին մեզ ասաց Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը՝ հույս հայտնելով, որ գոնե այս անգամ գործը ավարտին կհասցվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ․ «Հրապարակ»

Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ նրա կուսակից Հակոբ Ասլանյանը կնախաձեռնեն վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց: Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո նրանք նոր կուսակցություն են հիմնել՝...

Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել․ «Ժողովուրդ»

Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն դատարանում առաջիկայում կմտնի ճառերի փուլ։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ այս ընթացքում դռնփակ նիստում մեղադրյալների պաշտպանները...

Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը․ «Փաստ»

Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը...

Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ «Հրապարակ»

Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմից խուսափում են հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցելո՞ւ է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Միայն ԱԺ նախագահն է կարծիք հայտնել, թե ճիշտ կլինի, որ Փաշինյանը մասնակցի։ Մեզ ասացին, որ հապաղումը պայմանավորված է ոչ...

Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ,...