Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

Մյս 6, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ, վթարված տրանսպորտային համակարգ եւ ջրի տակ անցած տներ։ Եթե տարիներ առաջ նման պատկերներ ունենալու հավանականության մասին խոսում էին զուտ մասնագետները, ապա այսօր դրանք դարձել են գրեթե սովորական երեւույթ ու տեսանելի են բոլորի համար:

Ողբերգականին մոտեցող իրավիճակի հիմնական պատճառը, 1990-ականներից սկսած, անկանոն քաղաքաշինությունն է, ուրբանիզացիայի ահագնացող տեմպերը։

Հետխորհրդային շրջանում սկսված ազատ շինարարությունը հաճախ արվել է առանց պլանավորման եւ ենթակառուցվածքների հետ համապատասխանեցման։ Գրեթե ամենուր բնակչությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում (խոշոր քաղաքներում)՝ դարձնելով այդ քաղաքները խիստ անհարմարավետ կյանքի համար անկանոն շինարարություններ, բարձրահարկերով սնկի պես աճող թաղամասեր, մեքենաների թվի աննորմալ աճ եւ այլն: Քաղաքները աճեցին, բայց գետնատար ու ջրահեռացման համակարգերը մնացին նույնը՝ կառուցված դեռեւս խորհրդային շրջանում, որոնք նախատեսված չեն նման մասշտաբների ջրահեռացման համար:

Փորձագետները փաստում են, որ առանց համապարփակ ծրագրավորման ու կոմունալ համակարգերում երկարաժամկետ ներդրումների՝ քաղաքները՝ ի մասնավորի Երեւանը, շարունակելու են խեղդվել բառի ամենաբնութագրական իմաստով։ Իսկ ներդրումների համար պետք կլինեն միլիարդներ, խոսքը կարող է լինել նույնիսկ կառուցապատված որոշ տարածքների քանդման մասին, ինչի տակ դժվար թե մտնի որեւէ իշխանություն: Քաղաքաշինական ոլորտի գիտակ մեր աղբյուրներից մեկը նշեց, որ եթե Երեւան քաղաքի գերբեռնվածությունը չթոթափվի, ապա արտակարգ ցանկացած իրավիճակ աղետալի է լինելու: Իսկ ինչպես բեռնաթափել Երեւանը գոնե մեքենաներից` արդեն քաղաքական որոշման ու միջազգային փորձի ուսումնասիրության հարց է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Հնդկա–պակիստանյան կոնֆլիկտը դեռ անակնկալներ կմատուցի աշխարհին. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իրադարձություններն արդեն խոսույթի մակարդակում այլ հետաքրքիր զարգացում են ստանում։ Հնդկա–պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլի ընթացքում Պակիստանն անընդհատ հայտարարում էր, թե Հնդկաստանը որևէ նշանակալի օբյեկտ չի կարողացել խոցել,...

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությանը ցուցմունք են տվել «տուժողները»

Նախօրեին Բաքվում շարունակել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «ցուցմունք են տվել տուժողները», իբր «Հայաստանի զինված ուժերի կողմից Քարվաճառի Բաշլիբել (Ապահեն) գյուղի բնակչության ոչնչացման...

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից վերադարձել է չափազանց վատ տրամադրությամբ և ավելի ամրացած գիտակցությամբ, որ երկու լարի վրա խաղալու իր ցանկությունը տապալված է: Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն...

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը

Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև առավոտյան է կրակել, հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Մայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի...