Շատ հավանական է՝ Ցեղասպանության հուշարձանի շինարարության ժամկետներն ընտրված են «ափալ-թափալ-խաղաղության» համատեքստում․ ճարտարապետ

23 Հոկտեմբերի, 2025

Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է. «Ցեղասպանության հուշարձանի վերաբերյալ մի քանի նկատառում, որոնք չեն տարբերվում նախկինում իմ կողմից հանրայնորեն հնչեցվածներից, բայց կարծում եմ՝ բարձրաձայնման կարիք ունեն.

Շատ հավանական է՝ շինարարության ժամկետներն ընտրված են Եվրոպական համայնքի ժողովի կամ այլ «ափալ-թափալ-խաղաղության» համատեքստում։ Սա մի նկատառում, որի համար բնականաբար քաղաքական իշխանությունը պետք է պատասխան տա` ի թիվս այլ հակապատմական արարքների։
Հուշարձանի՝ ոչ հուշարձանային մեթոդաբանությամբ վերականգնումը, որն ուղղակի ռեմոնտ է հիշեցնում, այսինք՝ Ցեղասպանության հուշարձանին չմոտենալ այնպես, ինչպես կմոտենային Սանահինի վանակական համալիրին կամ Գառանու տաճարին, հանդիսանում է երկար անունով ԿԳՄՍ նախարարության հերթական սխալը։ Նրանք, փորձելով հուշարձանի հեղինակ Սաշուր Քալաշյանին ու անհասկանալի կազմով գիտամեթոդական խորհրդին հղում տալով լղոզել իրենց մեղքը, չեն կարող խուսափել ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճի պատասխանատվությունից։ Գիտամեթոդական խորհրդի դիլետանտ ու թայֆայական մոտեցմամբ աշխատելաոճ ունեցող ներկայիս կազմը գրեթե երբեք չի ապահովել և այժմ, առավել եւս, չի ապահովում պատշաճ մասնագիտական քննություն որեւէ նախագծի համար։
Հարցում արեք նախարարությանն ու թող ասեն՝ ովքե՞ր և ի՞նչ տրամաբանությամբ են ընդգրկված դրա կազմում։
Իմ կողմից շատ սիրելի Հայնախագիծը, հանդիսանալով երբեւէ աշխատածս միակ կազմակերպությունը, եւս պետք է այլ մոտեցում որդեգրեր այս նախագծի դեպքում։ Միգուցե վերակառուցման փոխարեն, ընտրեր դասական վերականգնման ավելի պահպանողական ճանապարհ, որի փորձառությունը մեծ հաշվով չուներ, ներգրավեր այլ նախագծային կազմ կամ առհասարակ հրաժարվեր այս աշխատանքից։
Նշածների մեղքերը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ շատերի, այդ թվում և Անահիտ Թարխանյանի, բարձրաձայնած մտահոգությունները տեղին են։ Սակայն կարծում եմ՝ վերջինիս մեթոդները, հատկապես Հայաստանի ճարտարապետների պալատի անունը շահարկելով ու թիրախավորել հատկապես նախագիծը և ոչ մյուս արդեն նշված խնդիրները, խնդրահարույց են ու ինձ համար անընդունելի։
Ճիշտ դրա համար դիմել եմ պալատի խորհրդին այս հարցի էթիկական մասը և այլ կազմակերպչական հարցերը քննության առնեն, չնայած մեդալներով տարված ներկայիս կազմից շատ մեծ սպասելիքներ չունեմ, անկեղծ ասած։ Այս մասով միայն կարճ հիշեցնեմ. Ճարտարապետը և նրա ժառանգները ՉՈՒՆԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԾՈՎ, այսինքն՝ գծագծրերով արտահայտված գաղափարների նկատմամբ։
Հատկապես վերջինի մասով կարծում եմ՝ պալատի ներկայիս ղեկավարության մեղքն էլ բավականին մեծ է, սակայն հույս ունեմ դա կքննարկվի պալատի ներսում։
Ասում են՝ հարցերը լուծվելու են՝ բոլոր կողմերին հրավիրելով նախարարության ինչ-որ կազմում քննարկման։ Ցավոք կարծում եմ՝ դրանով հարցը ծածկադմփոց կարվի, քանի որ ինչպես Հայնախագծի դեպքում, այնպես էլ ակտիվ քննադատողների դեպքում, չկա այն մասնագիտական նուրբ միջամտության գիտակցումը․ վկան՝ Ազգային Ժողովի ռոկոկո ոճով կիսակլոր դահլիճն է՝ նախագծված Անահիտ Թարխանյանի ճարտարապետական կազմակերպության կողմից, որի համար քանդվեց նախկին՝ 1960-70-ականների մեծ նիստերի դահլիճը…»։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ. «Ազատություն»

Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ: «Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե...

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։  Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել...

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկն ու կրակել հայ աղջկա ոտքին. «Արմլուր»

 ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ աղջկա ոտքին։ Ըստ աղբյուրի ադրբեջանցուն ձերբակալել են ու այս պահին ոստիկանությունում է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի...

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի

ՀՀ–ում պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։ Սոցիալական փաթեթի ծրագիրը դադարեցնելու համար կառավարությունը օրենսդրական...

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...