Շատ եմ ցավում, որ դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». Տեր Ասողիկը՝ Սիոն արքեպիսկոպոսին

7 Դեկտեմբերի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԽՈՍՔ ԱՌ ՍԻՈՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԴԱՄՅԱՆ
Սիոն սրբազան,
Սրտիս խորը ցավով և հոգուս անհուն բարկությամբ, ինչպես այսօր առավոտյան հեռախոսային հաղորդագրությամբ ասացի Ձեզ, հիմա էլ այսպես՝ հրապարակային հետևյալն եմ հնչեցնում.
Ամոթ ու նախատինք Ձեզ, որ հարեցիք նենգադավ ու դավաճան եպիսկոպոսներին՝ մերօրյա հուդաներին ու կայեններին:
Դուք եք ինձ ձեռնադրել ու օծել քահանա, Դուք եք նաև իմ վեղարի տվչությունը կատարել: Եվ որպես իմ սիրելի հոգևոր ծնող՝ Դուք միշտ եղել եք իմ աղոթքներում:
Այլևս Դուք չե՛ք լինելու իմ աղոթքների մեջ, քանի որ Ձեր օրինազանց ու ապստամբ ընթացքով ինքնավտարվեցիք աղոթական սուրբ միությունից: Տիրոջ Սբ Սեղանի առջև անարգանք է Ձեր ներկայությունն ու Ձեր «աղոթքը»:
Եվ ի՞նչ օրինակ եք Դուք հոգևորականության ու հավատացելոց համար…
Շատ եմ ցավում, շատ եմ ցավում, շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». մեր բոլորիս Ամենազոր Աստված գիտե՛, ճշմարտապես գիտե՛, թե ինչպես հատուցել Հուդային ու Կայենին:
Երանի՜ Ձեր խիղճը կենդանի լիներ…

Նմանատիպ նյութեր

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...