Շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ. Տիգրան Քոչարյան

24 Մարտի, 2025

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինձ շատ կներեք, որ ձեր տրամադրությունը փչացնում եմ, բայց Եվրոպայում Արցախի ու արցախահայության հարցը բարձրաձայնելն ու լուծումներ աղերսելը նույն արդյունավետությունն է ունենալու, ինչպես, օրինակ, ռագատկով Սու-30 խփելը։

Իհարկե տուրիզմի տեսանկյունից կամ աշխատանքի իմիտացիայից (ու դրա տակ փող քերելուց) շատ լավ ու հարմար պրոցես է, բայց ռեալ պոլիտիկում հարցերը հիմա քննարկվում են և լուծում են ստանում միայն երկու հյուսիսային երկրների մայրաքաղաքներում։

Ու այդ ուղղությամբ որևէ տեսանելի աշխատանք չի կատարվում, ավելին, կրկին հակառակ պրոցեսներ են գեներացվում, որը հավատացե՛ք, ոչ մի լավ բանի չեն բերելու։

ՈՉ ՄԵԿԻՆ

Քանի տարի է այդ մասին ասում եմ, աղաղակում եմ, բայց պնդաճակատի նման շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ։

Որովհետև կոմֆորտ է, շքեղ է ու փողաբեր»։

Նմանատիպ նյութեր

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական

«Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է...

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը  հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։ Հաղորդվում է, թե կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խաղաղ գործընթացի առաջմղմանը,...

Որքա՞ն են մեզ վիզա «խփում», որքա՞ն՝ ուրիշներին․ կշշմե՛ք․ «Կարճ ասած»

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, դարձյալ մամուլի ասուլիս էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում․ ասուլիս էին հրավիրել նրա պատգամավոր որդին, փաստաբանը և խմբակցության ևս մեկ պատգամավոր։ Ու դարձյալ ո՛չ...

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան

Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկնա, ասում է կառավարող ուժի ներկայացուցիչ պատգամավորը։ Գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ շարունակելով. «Դե իհարկե, կառավարող ուժը մինչ այժմ Հայաստանին հասցրել է այնպիսի վնասներ ու հարվածներ, որ գազի գինն այլեւս...