Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան

15 Հուլիսի, 2026

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է.

«Իռացիոնալ հայրենասիրությունը. Մեր հասարակության ամենացավոտ ու պարադոքսալ ախտանիշներից մեկը ես կանվանեի որպես «իռացիոնալ հայրենասիրություն»: Սա հոգեբանական խորը ճեղքվածք է, որտեղ, օրինակ, պետականության և ինքնության հիմնարար կորուստները հանդուրժվում են, իսկ կենցաղային-սովորութային մանրուքները բարձրացվում են կատաղի պայքարի մակարդակի։
Այն զանգվածը, որը քվեարկել և շարունակում է հանդուրժել նիկոլենց, լուռ ընդունում է ազգային ինքնության հիմնասյուների հետևողական քանդումը։ Եկեղեցու թիրախավորումը, Արցախի էջը պաշտոնապես փակված հայտարարելը, պետական սիմվոլիկայից Արարատ լեռը ջնջելուն և անգամ Ցեղասպանության պատմական փաստի չեն առաջացնում համարժեք հանրային ընդվզում։ Այս հարցերում հասարակության այ շերտը դրսևորում է կա՛մ բացարձակ անտարբերություն, կամ անհասկանալիորեն արդարացվում է։
Մյուս կողմից՝ նույն այս լուռ զանգվածի մեջ բռնկվում է կատաղի ազգայնականություն, երբ խնդիրը տեղափոխվում է կենցաղային հարթություն։ Ցայտուն օրինակ է օդանավակայանի ժամանման սրահում տեղի ունեցած միջադեպը, երբ հայ երիտասարդի ու բլոգեր Թերեզա Մուռի միջև սկզբից լեզվակռիվ առաջացավ, իսկ այնուհետև երիտասարդը անցավ ձեռքով հարվածելուն, հանրության մի ստվար հատված արձագանքեց ոչ թե օրենքի դիրքերից, այլ կոպիտ ուժի արդարացմամբ։
Նույն պատկերն է, երբ որոշ զբոսաշրջիկները վրդովմունք են հայտնում Վարդավառի ժամանակ իրենց կամքին հակառակ ջրվելու դեմ։ Այդ պահին հանրային գիտակցության մեջ միանում է ինքնապաշտպանական կույր ռեֆլեքսը՝ «սա մեր երկիրն է, մեր ավանդույթները, չեք ուզում՝ ռադներդ քաշեք» թեզով։
Փաստացի երբ մարդն ինչ-որ պատճառներով (աշխատանք կորցնելու վախ, իշխանության բարիքներից օգտվելու հնարավորություն) անզոր է պաշտպանել իր իրական սահմանները, պատմական արդարությունն ու պետական շահը, նա սկսում է գերէմոցիոնալ պաշտպանել իր փողոցային վարքագիծն ու կենցաղային արատները՝ դրանք ներկայացնելով որպես ազգային դիմագիծ։
Օդանավակայանում կամ փողոցում օտարերկրացու նկատմամբ գերակայություն ցուցադրելը դառնում է սեփական հողում «տեր» զգալու ամենաէժան, անվտանգ և սիմվոլիկ եղանակը։
Սա ոչ թե առողջ հայրենասիրություն է, այլ իռացիոնալ հայրենասիրության դրսևորում է։
Ինքնության խորը ճգնաժամի մեջ գտնվող հայ հանրությունը՝ մեծամասամբ կորցնում է իրական արժեքների (անվտանգություն, պետականություն, ինստիտուտներ) և կենցաղային սովորույթների տարբերակումը, ինչը էլ ավելի է արագացնում և պետության բարոյական ու ֆիզիկական անկումը»:

Նմանատիպ նյութեր

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի...

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

18 տարվա անգործություն․ Հայաստանը՝ առանց ատոմակայանի մնալու վտանգի տակ

Հայաստանի ատոմային էներգետիկայի շուրջ վերջին հայտարարություններն ու դիրքորոշումների հերթական կտրուկ փոփոխությունը կրկին մերկացնում են գործող իշխանությունների ռազմավարական անվճռականությունը։ Չկա շաբաթ, որ մի քանի անգամ չխեսեն նոր ատոմակայանի կառուցման մասին։ Վերջին մի...

Լավրովը Թեհրան կայցելի

Լավրովը Թեհրան կայցելի

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 19-ին աշխատանքային այց կկատարի Թեհրան, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախատեսվում է միջազգային և...

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ․ Լիխաչով

«Ռոսատոմը» Հայաստանից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ իր առաջարկի առնչությամբ։ Այս մասին ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ ավելի վաղ՝ ՀՀ այցի ժամանակ Լիխաչովը հայտնել էր, որ...

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ է ստացել․ թուրք նախարար

Թուրքիան ցանկանում է, որպեսզի Հարավային Կովկասում ամրապնդվի խաղաղությունը, հանգստությունն ու բարեկեցությունը,  Aysor.am-ի փոխանցմամբ՝ այս մասինԵրևանում  հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։ Նա հույս ունի, որ...