Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

5 Նոյեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ կարգապահական վարույթ կա։ Հարցը կապված է «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի գործի հետ. Մելքոնյանը Ստեփանյանին արդեն երկու անգամ ազատել է կալանքից՝ կիրառելով տնային կալանք, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը երկու անգամ էլ բեկանել է այդ որոշումները։ Ստեփանյանը երրորդ անգամ է կալանավորվել։

Գալյանը, պատասխանելով հարցին, ասել է. «Իսկ ի՞նչ գիտեք, որ նրա վերաբերյալ կարգապահական վարույթ չկա»։ Սակայն նախարարը հստակ չի պարզաբանել՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ։

Այս հանգամանքների ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ով է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը և ինչ ունեցվածք ունի նա։

Ո՞վ է Մասիս Մելքոնյանը․

Մասիս Մելքոնյանը 1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ ստանալով իրավագետի որակավորում։

1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։ 2000-2003 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շահումյանի քննչական բաժնի քննիչ, 2003-2004 թվականներին՝ Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ, իսկ 2004-2007 թվականներին՝ Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ։

2007-2010 թվականներին աշխատել է Կենտրոնականի քննչական բաժնի 2-րդ քննչական բաժանմունքում՝ որպես բաժանմունքի պետ։ 2010-2014 թվականներին գտնվել է ոստիկանության կադրերի ռեզերվում։ 2014 թվականին երկարամյա ծառայության կապակցությամբ նշանակվել է կենսաթոշակ և ստացել ոստիկանության մայորի կոչում։

2010-2018 թվականներին իրականացրել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեություն, իսկ 2019-2023 թվականներին եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ և աշխատել որպես փաստաբան։ 2023 թվականի մայիսի 22-ին իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը։ Մելքոնյանի վարկանիշը, մեղմ ասած, շատ ցածր է՝ ըստ helpcourt.am-ի տվյալների՝ -2 է։

Ի՞նչ ունեցվածք ունի դատավորը․

Անշարժ գույք․

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ Մասիս Մելքոնյանի հայտարարագրում առկա է անշարժ գույքի 3 միավոր։ Դրանցից մեկը Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում գտնվող անհատական բնակելի տուն է՝ հողամասի վրա կառուցված տնտեսական շինություններով, մյուսը՝ նույն քաղաքում գտնվող հողամաս, իսկ երրորդը՝ Երևանում գտնվող բնակարան։

Հայտարարագրի համաձայն՝ Աբովյանում գտնվող տունն ու հողամասը ձեռք են բերվել 2023 թվականի դեկտեմբերի 21-ին, իսկ Երևանի բնակարանը՝ 2019 թվականի մարտի 25-ին։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ բոլոր երեք գույքերը հաշվետու տարվա վերջում ևս առկա են եղել դատավորի հայտարարագրում։

Տրանսպորտային միջոցներ․

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, «Ժողովուրդ» օրաթերթը հայտարարագրում արձանագրել է երկու ավտոմեքենա՝ 2000 թվականի արտադրության VAZ և 2003 թվականի արտադրության Volkswagen։ Դատավորը VAZ-ը ձեռք է բերել 2000 թվականի նոյեմբերի 27-ին, իսկ Volkswagen-ը՝ 2009 թվականի հուլիսի 1-ին։

Բացի այդ, հայտարարագրում նշված է նաև 2012 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա, որը Մասիս Մելքոնյանը տարվա ընթացքում 90 և ավելի օր փաստացի տիրապետել է կամ տնօրինել։ Այս ավտոմեքենան հայտարարագրված չէ որպես նրա սեփականություն։

Եկամուտ․

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է նաև դատավորի եկամուտները։ 2025 թվականի ընթացքում Մասիս Մելքոնյանը աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումների տեսքով ստացել է 14 մլն 93 հազար 727 դրամ։ Եկամտի վճարողը եղել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը։

Վարկային պարտավորություններ․

Դատավորի հայտարարագրում առկա է նաև խոշոր վարկային պարտավորություն։ «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Մասիս Մելքոնյանի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 72 մլն 836 հազար 921 դրամ։ Վարկի նպատակային նշանակությունը բնակելի տան կառուցապատումն է։

Դրամական միջոցներ․

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, հայտարարագրի համապատասխան բաժիններում բանկային հաշիվների մնացորդների և կանխիկ դրամի վերաբերյալ տվյալներ նշված չեն։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ հայտարարագրում տվյալներ չկան նաև բանկային ավանդների, արժեթղթերի և այլ ներդրումների մասին։

Այսպիսով, դատավոր Մասիս Մելքոնյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է 3 միավոր անշարժ գույք, երկու սեփական ավտոմեքենա, 14 մլն 93 հազար 727 դրամ աշխատավարձային եկամուտ և 72 մլն 836 հազար 921 դրամի վարկային պարտավորություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

Նոր Սահմանադրությամբ, ՔՊ-ն պետք է որոշի, թե ով աշխատի դատավոր

ՀՀ նոր Սահմանադրության առաջարկվող տեքստը բավականին խնդրահարույց դրույթներ ունի, որոնք պարզապես սպառնում են դատական իշխանության անկախությանը։ Մասնավորապես, բավականին քննարկվեց նախագծի 85-րդ հոդվածը՝ դատավորների վերագնահատման մասին։ Համաձայն դրա, Սահմանադրության ուժի...

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

Ռոբերտ Քոչարյանի օրոք ոչ մի ընդդիմադիր առաջնորդ չի ձերբակալվել. Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը գրում է. «Օրերս Հ1 եթերում լսեցի պետրոս ղազարյանի հարցը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ժողովրդավարության մասին: Թեթև հիշեցնեմ 1998-2008 թթ Հայաստանի ժողովրդավարության պատկերը: Ասում եմ թեթև, քանի որ մանրամասն դա մի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նիստ է անում՝ մեկ հարցով

Արտահերթ նիստ է անում ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Օրակարգում մեկ հարց է՝ «2018 թվականի սեպտեմբերի 28-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոնղոլիայի կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի...

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Բյուջեում սպորտի համար գումար չկա, որովհետև ըմբշամարտում առաջատար է քաղաքական հայացքներ ունեցող ծնողի երեխան. ահազանգ

Ըմբիշ Սաշայի հաղթանակը Վրաստանում պետք է դառնար հպարտության առիթ, և այդպես էլ եղավ, սակայն շատերի մոտ այն առաջացրեց չուզողություն նախանձ, որը նույնիսկ չկարողացան թաքցնել։ Եվ հիմա՝ ամսի 28-ին Արթիկ քաղաքում նախատեսված մրցումն էլ չեղարկվում է՝ պատճառաբանելով, թե...

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները նոյեմբերի 16-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երվանդ Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ հավաքված են մի խումբ քաղաքացիներ, որոնց մոտ զենք-զինամթերք կա։ Համայնքային ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Գվարդիայի...