Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

Հնս 19, 2025

Politik.am-ը գրում է․ Օրերս ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց թուրքական կողմի պաշտոնյաների հետ հանդիպման մասին․ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալ, դեսպան Բերրիս Էքինջիի հետ,— ասվում էր հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել է մի պաշտոնյա, որի ներկայությունը բավականին հետաքրքիր շերտեր է բացում և ցույց տալիս նախկին ու ներկա իշխանությունների «թուրքական գծի» շարունակականությունը, այն աստիճան, որ անգամ համակարգողները նույն անձինք են։ Խոսքը ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդական Նաիրի Պետրոսյանի մասին է։

Նաիրի Պետրոսյանը սովորել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում։ 1999 թվականին նա սովորել է Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Նույն դպրոցում կրթություն են ստացել նրանք, ովքեր այսօր ծառայում են Արևմուտքի շահերին՝ Փաշինյանի իշխանության տարբեր պաշտոններում։

Սերժ Սարգսյանի օրոք՝ հայ–թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակաշրջանում, Նաիրի Պետրոսյանը նշանակվել է նախագահի ռեֆերենտ և զբաղվել Թուրքիային վերաբերող հարցերով։ Մեր աղբյուրների համաձայն՝ նա եղել է Սերժ Սարգսյանի վստահելի կադրերից մեկը այդ գործընթացում։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց իր վստահությունը Պետրոսյանի հանդեպ՝ վերջինիս նշանակելով իր՝ պաշտոնաթող նախագահի գրասենյակի ղեկավար։ Պետրոսյանը  այս մասին Facebook-ի իր էջում գրել էր․«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը։ Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը։ Գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնեմ հաջորդիվ»։

Սերժ Սարգսյանի այս վստահելի կադրը՝ Նաիրի Պետրոսյանը, 2019 թվականին ընդունում է արդեն Նիկոլ Փաշինյանի առաջարկը և նշանակվում է Շվեյցարիայում դեսպանորդ։ Եվ ինչպես պարզվում է, նա ոչ պակաս վստահելի է նաև Փաշինյանի համար. 2024 թվականին Նաիրի Պետրոսյանը նշանակվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, այդ պաշտոնը ըստ էության նման է դեսպանի պաշտոնի, որը ապահովում է Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների կապը։

Նշենք, որ Նաիրի Պետրոսյանը միակը չէ, ով վստահություն է վայելում միաժամանակ Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հատկապես հայ–թուրքական բանակցությունների հարցում նման կադրային շարունակականությունը հատկանշական է։ Ինչպես նախկինում, այսօր էլ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ունի բովանդակային շատ նմանություններ, որոնց մասին խոսել ենք ու դեռ կխոսենք։

Նմանատիպ նյութեր

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Անահիտ Մանասյան, խիղճը պաշտոնից բարձր է. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Ժողովուրդն իրավունք ունի ունենալ իրական պաշտպան, ոչ թե Անահիտ Մանասյան։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը Հայաստանում վերածվել է դեկորատիվ ինստիտուտի, որի միակ գործառույթը միջազգային կազմակերպություններին տեղավորեցնելն է՝...

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Տիկին Մանասյանն այս հարցերը թողած որոշել է բարեփոխվելու հորդորներ անել փաստաբանական համայնքին. Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Այնքան լավ կլիներ, որ տիկին Մանասյանը նույն ջանասիրությամբ` իրար հետևից հայտարարություններով, անդրադառնար. 1) վարչապետի և հանրային իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող ատելության...

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Սանտեխնիկի են բերման ենթարկել. 3 օր ապօրինի պահել. Գեղամ Մանուկյան

Իմ որդին ոչինչ, ինքը վարժ է ձերբակալություններին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13–ին, Ձերբակալման պահման վայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին՝ Տարոն Մանուկյանը 3 այլ դաշնակցական երիտասարդների հետ ազատ...

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Արդեն քանի օր է՝ հեղուկ գազով բեռնատարները չեն կարողանում մտնել ՀՀ. Գառնիկ Դանիելյան

Անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանից հեղուկ գազ ներկրող բեռնատարների պարագայում։ Արդեն որերորդ օրն է՝ խոչընդոտվում է վրացական անցակետում տասնյակ գազատարների մուտքը Հայաստան։  Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում,սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ...