Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան

13 Ապրիլի, 2026

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան, որտեղ նախատեսված են բանակցություններ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 14-15-ը տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ»,- նշել են ԱԳՆ-ում:

Նախարարությունից հայտնել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարբեր մակարդակներում շփումների հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտը դնելով ՄԱԿ-ում, BRICS-ում, ՇՀԿ-ում, G20-ում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում և այլ բազմակողմ մեխանիզմներում ու ֆորումներում համատեղ աշխատանքի վրա:

«Ակնկալվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք թեժ թեմաների և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԳ նախարարը ներկայացնում է հաջորդ տարվա եկամուտներն ու ծախսերը

Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նիստում շարունակում է 2027թ․ պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Այժմ քննարկվում է ԱԳ նախարարության ծախսերն ու եկամուտները։ Մանրամասն՝ ուղիղ...

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց

Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը կալանավորվեց 1 ամսով։ Որոշումը հրապարակվեց քիչ առաջ։ Նշենք, որ գործը մակագրվել էր դատավոր Լևոն Պետրոսյանին, դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր։ Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից Քննչական կոմիտեի քննիչները...

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ...

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն...

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը կարող է հայտնվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի թիրախում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել այդ հոդվածը՝...