Սեպտեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․1°C

16 Հոկտեմբերի, 2025

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է 2025 թվականի սեպտեմբեր ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում։

«2025 թվականի սեպտեմբեր ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 13․1°C, որը նորմայից ցածր էր 0․8°C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 44․3մմ, նորմայից բարձր էր՝ կազմելով նորմայի 140%-ը։

Սեպտեմբերի առաջին տասնօրյակը առանձնացավ նորմայից բարձր ջերմաստիճաններով։ Սեպտեմբերի 1-ին Արարատում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանը հասավ 37․6 °C-ի։

Ամսվա երկրորդ և երրորդ տանսօրյակներին հանրապետության շրջանների մեծ մասում դիտվեցին նորմայից ցածր ջերմաստիճաններ։ Միջին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից հատկապես Հայաստանի հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում՝ միջինը 2-4 աստիճանով։

Սեպտեմբեր ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 21-ին և 22-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում (3229 մետր բարձրության վրա)՝ -4․8 °C։
Ամսական տեղումների քանակի հիմնական մասը դիտվեց սեպտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներին։ Սեպտեմբերի 10-ից 11-ը առանձին շրջաններում տեղաց կարկուտ։

Ամսվա վերջին տասնօրյակը համեմատաբար չորային էր։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք սեպտեմբերը դիտվել է 2017 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 16․4°C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին՝ 10․4°C միջին ամսական ջերմաստիճանով։

Ամենախոնավ սեպտեմբերը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմեց 111․4մմ, իսկ ամենաչորը՝ 2007 թվականին՝ 1․7մմ տեղումների քանակով։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ սեպտեմբեր ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․5°C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 13%-ով կամ 4․2մմ-ով»։

Նմանատիպ նյութեր

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Հիմա ի՞նչ եք տարածելու, երբ դեպքի ականատեսը պարզ գրել է ամենը. Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերադառնանք նախօրեին 13-տարեկան երեխայի հետ տեղի ունեցած դեպքին։ Ես գտա ուղևորին, ով 38 համարի ավտոբուսում ներկա էր միջադեպին։ Նա հաստատեց ձագուկի բոլոր խոսքերը։ Նամակագրության հանրայնացումն իր հետ...

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Երբ պետության պատասխանատու անձը հեգնական պատասխաններ է տալիս, արդյունքը լինում է այսպիսին․ փաստաբան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ ցավալի բան է եղել: ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լքել է (կամ ընդմիջել է) մամուլի ասուլիսը՝ հուզվելով, որ երկրում ամեն օր արձանագրվող մահերի ֆոնին, օգտատերերը գրում են. «Տարոսը քո երեխային»... Նախ՝...

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Դուբլինում Հայաստանի ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը կարճատև քննարկում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման...

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն

Նարե Իսախանյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն։ Նա 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ...

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

Զախարովան հորինվածք է անվանել ՀԱՊԿ-ի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորինվածք է անվանել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, որոնց համաձայն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի արձագանքել Երևանի դիմումներին։ Զախարովան այս մասին...