ՍԴ որոշումից անցել է 30 օր, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ. Արամ Վարդևանյան

17 Մայիսի, 2025

«Վերջին օրերին կրկին շատ էր խոսվում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի մասին: Որոշման մասին խոսեցին գործադիր իշխանության անդամները, քաղաքական գործիչներ և այլն: Կարճ օբյեկտիվ արձագանքը հետևյալն է. Սահմանադրական դատարանի որոշումից հետո բազմաթիվ այս օրենքի հիման վրա հարուցված գործեր մերժվելու են, քանի որ ՍԴ որոշման և գործնականում առկա մեկնաբանությունները ուղիղ հակասության մեջ են»,-գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա մանրամասնում է.

«Ավելին՝ փաստացի ապօրինի գույքի բռնագրավվման ինստիտուտը 2003 թվականից քրեական օրենսգրքով ներդրվել է, հետևաբար ողջամիտ է, որ այն պետք է զարգացում ստանար: Զարգացումը չէր կարող լինել հակասահմանադրական ճանապարհով, որը որոշակիորեն կանխվեց ՍԴ որոշմամբ: Ի դեպ ՍԴ որոշմամբ առկա է ուղիղ պահանջ հասցեագրված հենց Օրենսդրին, որի մասին չի խոսվում:

Սահմանադրական դատարան ուղիղ պահանջ է ներկայացրել այս մեխանիզմի վերաբերյալ՝ վաղեմության ժամկետ սահմանել, ինչը էական է լինելու բոլոր գործերի համար, այդ թվում իրավական կանխատեսելիության և որոշակիության մասով: Ուշագրավ է, որ արդեն անցել է 30 օր, խոսվել է ՍԴ որոշումից և ամեն ինչից, սակայն նույնիսկ Օրենքի նախագիծ դեռևս առկա չէ:

Ուղիղ մեջբերում ՍԴ որոշումից. Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը պարտավոր է համաչափ և կանխատեսելի կարգավորումներով որոշակիացնել Օրենքով նախատեսված ժամանակահատվածը Օրենքի ընթացակարգերի կիրառման համար վաղեմություն սահմանելու նպատակով…ժամանակային երկու պայմանական ռեժիմները՝ (1) Օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ և (2) Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»։

Նմանատիպ նյութեր

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ մի շարք հասցեներում ջուր չի լինելու

Քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր»-ը։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։...

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի՝ աշխարհի հնագույն ազգային եկեղեցու հոգևոր առաջնորդի, և վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով դատական նիստը կրկին հետաձգվել է, մինչդեռ Ամենայն Հայոց Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը։...

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Փաշինյանն ու Էրդողանը անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված...

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան. Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը Արտաշատի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է համայնքի ղեկավարի թեկնածու՝ գլխավորելով ՀՅԴ համամասնական ցուցակը։ Այս մասին գրել է ինքը՝ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի ընկերներ, հարազատներ, համագյուղացիներ, իմ ու իմ...

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում հանդիպել են Փաշինյանն ու Էրդողանը

Նյու Յորքում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, հայտնում է վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև 2 երկրների ԱԳ նախարարները։ Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Էրդողանը հանդիպել էին...