Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն

25 Մարտի, 2025

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը՝ ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ՝ ողջ ընտրական գործընթացում հանրային ծառայողների համար սահմանում են քաղաքական զսպվածության պահանջ:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չպետք  է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։

Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները:

Նա ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում:

ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան

 Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

Նմանատիպ նյութեր

Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին

Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին

Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում։ «Անվտանգության իրավիճակի պատճառով բրիտանացի...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ Հանձնաժողովը 44 կողմ և 7 «դեմ» ձայներով կողմ է քվեարկել Ադրբեջանին կոչ անելուն՝...

Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. հարյուրավոր աշխատակիցներ պատրաստվում են դիմել կտրուկ գործողությունների

Այսօր՝ հուլիսի 23-ին,  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ «Առինջ մոլ»-ի հարյուրավոր աշխատակիցների՝ առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և...

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը․ Րաֆֆի Հովհաննիսյան

  Մեր աչքի առջև Երևանը դարձել է Բաքվի քույր քաղաքը։ Մանրիկ ու վախվորած բռնապետությամբ, քաղաքական ու խղճի առօրյա գումարվող կալանավորներով, պատանդառված արդարադատությամբ, ներքին ու արտաքին միաձուլված և միակողմանի քաղաքականությամբ։ Դատապարտելը քիչ է՝ բոլորից անիրավ...

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի միջոցով

Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում Իրանը լքել Հայաստանի միջոցով

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը խորհուրդ է տալիս չմեկնել Իրան. դեսպանատունը շարունակում է հեռակա գործել։ «Եթե դուք Մեծ Բրիտանիայի քաղաքացի եք և արդեն գտնվում եք Իրանում՝ որպես բնակիչ կամ զբոսաշրջիկ, ուշադիր մտածեք այնտեղ ձեր մնալու և...