Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն

Մրտ 25, 2025

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը՝ ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ՝ ողջ ընտրական գործընթացում հանրային ծառայողների համար սահմանում են քաղաքական զսպվածության պահանջ:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չպետք  է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։

Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները:

Նա ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում:

ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան

 Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար

Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել նախագահական ժամկետի համար։ Այս մասին նա հայտարարել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Լրագրողը հարցրել է, թե արդյոք Թրամփը լրջորեն դիտարկում է հերթական վերընտրության հեռանկարը, նույնիսկ եթե ԱՄՆ...

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայում գնացքներ են բախվել. կա 28 վիրшվոր

Ռումինիայի Կոնստանցա քաղաքի կայարանում բախվել են երկու գնացք: «Մինչ IR 1586 մարդատար գնացքը պատրաստվում էր մեկնել, այն բախվեց IR 1688 գնացքին, որը մանևր էր անում»,- ասվում է Ռումինիայի Ազգային երկաթուղիների ընկերության հայտարարության մեջ։ Միջադեպի հետեւանքով տուժել է...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մարսելի քաղաքապետին

Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքային իշխանության և հայ համայնքի...

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են Ադրբեջանի մեջլիսի պատգամավորին

Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Աստրախանի մարզ՝ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, պատվիրակության կազմում գտնվող պատգամավոր Ազեր Բադամովը...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ն առանձին վայրերում՝ հորդառատ։ Մայիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 8-9-ն առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում...