Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հայցադիմումներ է ներկայացնում վիրավորանքների և զրպարտության դեպքերով

4 Հուլիսի, 2025

Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը հաղորդագրույթուն է տարածել, որտեղ նշված է.

«Տեղեկացնում ենք, որ Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը սեփական նախաձեռնությամբ հայցադիմումներ է ներկայացնում և ներկայացնելու դատարան՝ Սամվել Կարապետյանի գործարար բարի համբավի, ինչպես նաև արատավորող հրապարակային խոսքի և հրապարակումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով խախտված իրավունքների վերականգնման համար:

Սա փաստաբանական թիմի նախաձեռնությունն է, որի նպատակը քաղաքական և հասարակական դիսկուրսում վիրավորանքները և զրպարտությունը բացառելն է, ինչից կշահեն բոլորը, և, առաջին հերթին, հասարակությունը»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային

Հայաստանը կարևորում է Ուկրաինայի հետ իր աճող կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Ուկրաինային

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը՝ երկրի անկախության օրվա առթիվ։ Այս մասին X-ի միկրոբլոգում հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։ «Մեր ջերմ շնորհավորանքներն...

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների, որոնց միավորել էին քրիստոնեական հավատքն ու Հայ Եկեղեցու հանդեպ սերը։ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում ուխտավոր երիտասարդները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին՝ աղոթքով և Սուրբ...

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ. Օվերչուկ

Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի հետ ֆիտոսանիտարական հսկողության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Յունաշև Live» Telegram-ալիքին տված մեկնաբանությունում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Բանն այն չէ՝ Հայաստանում ուշքի...

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրել է. «Այսօր Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային հարցը պետք է լինի Տիգրանաշենի ապագան: Սակայն, ինչպես տեսնում ենք, դրա շուրջ ծավալվող քննարկումները կարծես թե հետին պլան են մղվում: Կարելի է երկար հաշվել՝ քանի...

Ձեր պետական քաղաքականությունը չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի տարբերվում․ Խամոյանը՝ Փաշինյանին 

  «Դուք այստեղ հիշեցիք Ձեր չորրորդ դասարանի շարադրությունը։ Վստահաբար, շարադրություն գրելու ջիղը Ձեր մեջ լավ զարգացրել եք, ու հիմա տպավորություն է, որ պետական քաղաքականությունը Ձեր չորրորդ դասարանի շարադրություններից շատ չի...