Սամվել Կարապետյանի գործը բողոքի ալիք է բարձրացնում․ «Փաստ»

18 Հոկտեմբերի, 2025

«Փաստը» գրում է. «Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և 30 օրով երկարացրել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը։ Դատարանը չհաստատեց տնտեսական բնույթի մեղադրանքները՝ «հարկեր չվճարելու» և «փողերի լվացման» մասով՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Կալանքի երկարաձգումը հիմնավորվել է միայն մեկ՝ «իշխանությունը զավթելու կոչի» հոդվածով, ինչը, ըստ իրավաբանների և քաղաքական դիտորդների, վկայում է, որ գործը չունի իրավական, այլ՝ քաղաքական հիմք։

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ սա իրավական աբսուրդ է և հերթական ապացույցն այն բանի, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և ազգային գաղափարների շուրջ միավորման համար։ Նրա խոսքով՝ մի երկրում, որը հայտարարում է ժողովրդավարությանն իր հանձնառությունը, նման թույլ և ֆիկտիվ գործի հիման վրա քաղաքացիական անձին անազատության մեջ պահելը ամոթալի է։

«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը կոչ է արել քաղաքացիներին մասնակցել հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Օպերայի հարակից հրապարակում կայանալիք հանրահավաքին։ «Սիրելի հայրենակիցներ՝ շաբաթ օրը, ժամը 16:30-ին, հավաքվում ենք Երևանի Օպերայի հրապարակում, որտեղից միասին երթով կշարժվենք դեպի Սամվել Կարապետյանի և Եկեղեցու հայրերի ապօրինի կալանավորման վայր։ Երկու ժամ հատկացնենք մեր օրից, որ ունենանք Արդարություն և Բարեկեցություն մեր երկրում», — նշել է նա։

«Մեր ձևով» շարժումը հայտարարում է, որ պայքարը շարունակվելու է մինչև Սամվել Կարապետյանի և մյուս կալանավորված եկեղեցականների անհապաղ ազատումը։ Շարժման ներկայացուցիչները շեշտում են՝ իրենց դիմումը ԵՄ-ին և միջազգային կառույցներին՝ Կարապետյանին որպես քաղբանտարկյալ ճանաչելու վերաբերյալ, արդեն ուժի մեջ է և գտնվում է իրագործման փուլում։

Շարժման հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին ամիսներին ուժգնացել են ազատ խոսքի և եկեղեցու դեմ ճնշումները․ լրագրողների, հոգևորականների և հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող քրեական գործերը միայն ամրապնդում են այն համոզումը, որ երկրում ձևավորվել է քաղաքական հետապնդումների համակարգ։

Հոկտեմբերի 18-ի հանրահավաքը դառնալու է արդարություն և իրավական պետություն պահանջող շարժման հերթական դրսևորումը՝ ժողովրդի կամքի հստակ արտահայտությամբ»։

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...