Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ

4 Հուլիսի, 2025

Կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան։ Գործարարը պատգամավորներից յուրաքանչյուրից  պահանջում է հերքել զրպարտչական, վիրավորական բնույթի հայտարարությունները և վճարել փոխհատուցում 9 մլն դրամ, գրում է «Հետքը»։

Մասնավորապես՝ Արսեն Թորոսյանը 2025թ. Ազգային ժողովի ամբիոնից ասել է. «Ես 2 հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որոնց հեղինակների պորտը ոնց որ թե Լուբլյանկայում են կտրել, ՖՍԲ-ի շտաբ կվարտիրայում։ Առաջինի անունը Արշակա… Հիմա մյուս հերոսին անդրադառնամ, նույն ինքը Սամվել Կարապետյանին»։

Այս արտահայտությունները Ս. Կարապետյանի կողմից վիրավորական են ընկալվել, հետևաբար փոխհատուցումից բացի` Ա. Թորոսյանից պահանջում է նաև հրապարակային ներողություն խնդրել։

Զրպարտության մասով գործարարը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին հրապարակայնորեն հերքել նույն օրը ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում արտահայտած տվյալները։ Այն, որ ՖՍԲ-ի (Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայություն-խմբ.) կողմից Սամվել Կարապետյանին հրահանգվել է անել news.am-ի հարցազրույցում հնչեցրած արտահայտությունները՝ նպատակ հետապնդելով ՀՀ օրինական իշխանության դեմ բռնություն գործադրելու, ՀՀ ղեկավարությանը վնասելու (թույնելու) համար։

Ինչ վերաբերում է պատգամավոր Հայկ Կոնջորյանի դեմ ներկայացրած հայցին, ապա գործարարը վիրավորական է համարել պատգամավորի հետևյալ արտահայտությունները. «Դուք ընդամենը որոշ բարձրաստիճան կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնության էն մյուս կողմն եք, օլիգարխիական թևն եք»,  «ծառայամիտ հացկատակ պնակալեզներ եք դուք… վեր ընգեք տեղներդ», «և այսօր Կտրիճ Ներսիսյանի վեղարը նման է մի մարտագլխիկի, որի տակ հավաքվել են բոլոր ինչքան հանցագործ ասես․ օլիգարխներ, նախկին թալանչիներ, դուրսպրծուկներ, սրբապիղծներ և ընտրապիղծներ, հիմնադիր ընտրապիղծներ, բոլորը հավաքվել են էս վեղարի տակ որպես մարտագլխիկ և էտ մարտագլխիկով ուզում են կրակեն պետության վրա։ Եվ երեկ էտ մարտագլխիկի տակ սահուն կերպով հայտնվեց նաև ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը»։

Իսկ զրպարտության մասով, Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Հայկ Կոնջորյանը  հրապարակայնորեն հերքի 2025թ. հունիսի 17-18-ին  ԱԺ ամբիոնից ելույթների ընթացքում արտահայտած տվյալներն այն մասին, որ

Սամվել Կարապետյանը ստանձնել է որոշ անառակաբարո տերտերների պաշտպանությունը` ունենալով գործակալական նկրտումներ, հանդես գալով որպես, այսպես կոչված, տրոյական ձիու կամ տրոյական վեղարի սկզբունքով։ Ինչպես նաև այն, որ Սամվել Կարապետյանը տասնամյակներով օգտագործել ու թալանել է հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությունը, 10-100-ապատիկ չափերի էժան գներով ստացել է պետական գույք և դրա դիմաց չնչին (արտահայտությամբ նշվել է թուլափայ) ինչ-որ մի տեղ մի բան է սարքել՝ ներկայացնելով որպես բարերարություն։

Երկու դեպքում էլ Սամվել Կարապետյանը պահանջում է, որպեսզի Արսեն Թորոսյանը և Հայկ Կոնջորյանը հրապարակային ներողություն խնդրեն և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում հերքում տարածեն, իսկ անհնարինության դեպքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գան հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հիշեցնենք, որ 2025թ. հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը news.am կայքի հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա…։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Այս հարցազրույցին հաջորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան էջում արված գրառումը: «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում է արել․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Դրանից հետո օպերատիվ գործողություններ իրականացվեցին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, որին հաջորդեց նրա ձերբակալումը։

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Օրեր առաջ՝ հուլիսի 2-ին, իրավապահները խուզարկություն էին իրականացնում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում։

Գործարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է երկամսյա ժամկետով կալանքը։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում (девелопмент), ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Նմանատիպ նյութեր

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

«Մի գիժ քարը գցում է գյոլը՝ հարյուր խելոք չի կարողանում հանել»․ Արթուր Սարսգսյանը՝ հետազոտված ապացույցի մասին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատավարությունը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր շարունակվել է ապացույցների հետազոտումը։ Հանրային մեղադրողներն...