Սահմանազատման նոր փուլում ևս Ադրբեջանին տարածքներ են տրվելու․ Ոսկան Սարգսյան

Ապր 22, 2025

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․

«Ինչո՞ւ է ձգձգվում Տավուշում սահմանազատման նոր փուլը։

Պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման նոր փուլը տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանագծին։ Դա Նոյեմբերյան համայնքի Կողբ, Բերդավան գյուղերի սահմանագոտում է, որտեղ հատվում են Հարավային Կովկասի 3 հանրապետությունների սահմանները։

Տավուշի սահմանագոտում ծառայող պայմանագրային զինծառայողները իրենց անունները չհրապարակելու պայմանով հայտնեցին, որ այդ հատվածում սահմանազատումը պետք է սկսվեր ապրիլի 15-ին, եղանակային պայմանները դրա համար բարվոք են։ Ըստ սահմանապահ զինծառայողների՝ սահմանազատումը ձգձգվում է այն պատճառով, որ սահմանազատման հետևանքով Ադրբեջանին տարածքներ են տրվելու, հայկական դիրքերը դեպի թիկունք են տեղափոխվելու,իսկ նոր դիրքերը փորված, կահավորված չեն։

Սահմանապահները հայտնեցին, որ սահմանազատման նոր փուլի հետևանքով նոր սահմանագիծն ավելի մոտ է լինելու մեր բնակավայրերին, ավելի է դժվարանալու գյուղացիների կողմից հողեր մշակելը, անասնապահությամբ զբաղվելը, ինչպես դա եղավ Կիրանց, Բերքաբեր,Բաղանիս գյուղերի դեպքում»։

Նմանատիպ նյութեր

Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

Անձրևները պատուհաս են դարձել հետխորհրդային երկրների քաղաքների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին տարիներին ամենահասարակ անձրեւն անգամ վերածվում է արտակարգ իրավիճակի ոչ միայն Երեւանում, այլեւ Թբիլիսիում, Բաքվում, Կրասնոդարում, եւ հետխորհրդային տարածքի բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում։ Խելահեղ հեղեղումներ, խցանված փողոցներ,...

Հրկիզել են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան

Հրկիզել են Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի ավտոմեքենան

Այս գիշեր հրկիզել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում: Այս մասին դեպքի վայրից «լայվի» միջոցով հայտնել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Նա...

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

Եվս մեկ կազակերպություն է լքում Ադրբեջանը

  2025 թվականի մայիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) կավարտի Ադրբեջանում իր գրասենյակի աշխատանքը։ Երկրում իր 30-ամյա ներկայության ընթացքում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կարևոր դեր է խաղացել կառավարությանը և այլ ազգային ու տեղական գործընկերներին օգնելու...

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ...

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Դանիելյանից բացի, ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս...