Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ․ Իշխան Սաղաթելյան 

20 Հունվարի, 2026

Եթե այսքանից հետո այսօրվա իշխանությունը կարողանա մեկ անգամ ևս մեր ժողովրդին խաբի և վերարտադրվի, ի՞նչ հետևանքներ է ունենալու, այսինքն այս իշխանության վերարտադրության հետևանքները ի՞նչպիսին են լինելու։ Այս հարցադրումը Մարտունի խոշորացված համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ արել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Սա կնշանակի, որ այն պարտությունը, որ ունեցել ենք, այն կորուստները ամբողջությամբ կլեգիտիմացվի, եթե այս պարտություն, պատերազմ բերած իշխանությունը նորից կարողանա վերարտադրվի, և երկրորդը՝ այլևս մեր կորուստները լինելու են անդառնալի։

Եթե մի անգամ էլ խաբվենք ու սրանք նորից մնան իշխանության, ի՞նչ է տեղի ունենալու: Պարզ տեղի է ունենալու հետևյալը. Կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի համար, նոր տարածքային զիջումներ: Սահմանագծման, սահմանազատման անվան տակ Հայաստանից հանձնելու են նոր տարածքներ: Հիմնական գաղափարախոսության հենքը փորձելու են դարձնել խաղաղությունը:

Խաղաղություն, խաղաղություն, եկեք մեզ ընտրեք, խաղաղություն կբերենք, խաղաղությունը արդեն եկել է, դուք տեղյակ չեք։ Ժողովուրդ, այս նույն բանը 21 թվին ձեզ ասել է, 21 թվականին ինքը եկել է, ասել է ընտրեք ինձ, խաղաղությունը բերելու եմ, 21 թվականից հետո ամեն տարի հանձնել ա։ 21 թվին ընտրվելուց հետո Գորիս-Կապան ճանապարհն է տվել, 22 թվականին մեկօրյա պատերազմ է եղել, տվել է, այսօր Վարդենիսում է Ադրբեջանի զորքերը Սյունիքում ու Ջերմուկում։ 23 թվականին Արցախն է հանձնել, 24 թվականին Տավուշի հատվածից է տարածքներ հանձնել, 25 թվականին էլ խոստացել է, որ օգնեք ընտրվեմ էլի կշարունակեմ հանձնել։ Սրանք չոր փաստեր են»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են․ Թրամփ

Կեղծ տեղեկություններ են, թե Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումները դադարել են։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Բանակցությունները շարունակվում են։ Գործարք կնքելու ժամանակն է։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, այսպես չի կարող շարունակվել»,-գրել է...

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը

Դատարանը չի վերադարձրել Սամվել Կարապետյանի Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրերը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է Սամվել Կարապետյանի Կիպրոսի և Ռուսաստանի անձնագրերը վերադարձնելու մասին փաստաբանի միջնորդությունը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ փաստաբան Արամ Վարդեւանյանի ներկայացրած...

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների. Վեհափառ

Այդքան դյուրին չէ Հայոց Հայրապետին հրաժարական պարտադրելը. չենք ենթարկվելու ճնշումների: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Եկեղեցու նկատմամբ անշուշտ հարուցված են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ, ամեն կերպ ջանք է...

Ռուսաստանը առանձնապես գոհ չէ Վաշինգտոնի և Երևանի միջև հարաբերությունների ակտիվացումից. Ռուբիո

Ռուսաստանը առանձնապես գոհ չէ Վաշինգտոնի և Երևանի միջև հարաբերությունների ակտիվացումից. Ռուբիո

«Միացյալ Նահանգները չի ստիպում Հայաստանին բարեկամություն չանել այլ երկրների հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք նպատակ չունենք խախտել Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք չենք խնդրում նրանց բարեկամություն չանել այլ երկրների հետ», - ասել է Ռուբիոն՝...

Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս

Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել Կարս

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում և Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության կառավարությունների աջակցությամբ հունիսի 2-ին Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչները հատել են Հայաստան–Թուրքիա ցամաքային սահմանը և մեկնել...