Սա ճակատագիր չունեցող գործ է. 18-ամյա Դավիթ Մինասյանի պաշտպան

1 Ապրիլի, 2026

Դավիթ Մինասյանին կալանավորելու համար երեք հիմքն էլ նշել են՝ կարող է դիմել փախուստի, կարող է խոչընդոտել քննությանը և կարող է նոր հանցագործություն կատարել։ Այս մասին Գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Դա արել են առանց որևէ հիմնավորման։ Իհարկե, չգիտեմ դատարանը հիմա ինչ որոշում է կայացրել երեք հիմքի մասով, բայց այս որոշման պարագայում ինձ թվում է մի չորրորդ հիմք էլ մտածած կլինեն, օրենքը երեք է նախատեսում, կարող է դատարանը չորրորդն էլ մտածած լինի»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ գործի նյութերի կազմակերպիչը  գրավով ազատ է արձակվում, իսկ կատարող 18-ամյա Դավիթը կալանավորվել է, Էլբակյանն ասաց. «Ինձ թվում է իրենք էլ են հասկանում՝ դա այնքան մերկապարանոց մեղադրանք է, ի՞նչ կազմակերպիչ, ի՞նչ կատարող, ի՞նչ օժանդակող։ Միքայելն էլ իբրև օժանդակող է։ Իրենք էլ են ամեն դեպքում հասկանում, որ սա դատական վախճան չի ունենալու, սա ճակատագիր չունեցող գործ է։ Բնականաբար պետք է այդ կազմակերպիչը ինչ-որ գործողություններ արած լինի։ Կազմակերպչի համար օրենսդիրը հատուկ սահմանում է տալիս՝ ինչ պետք է արած լինեն, մինչդեռ այս մարդիկ իրար ընդհանրապես չեն ճանաչում, որևէ կապ չկա»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջից

ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները՝ համագործակցելով...

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...