Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան

22 Սեպտեմբերի, 2025

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Թրամփը սենսացիոն հայտարարություն է արել. «Ես կանգնեցրեցի անհավանական պատերազմը Հայաստանի և Կամբոջայի միջև. դա դժվար էր, բայց մենք դա արեցինք»։
Անշուշտ ես համաձայն եմ Թրամփի հետ , քանզի այն պատերազմը, որի գոյությունը երբեք չի եղել, Հայաստանին և Կամբոջային միջև կանգնեցնելն արդեն իսկ գրեթե անհնարին է։
Բայց եթե լրջորեն խոսենք, հուսով եմ՝ հիմա շատերին պարզ է, թե ինչ ա՛յն ապուշ իրավիճակում ենք մենք հայտնվել, երբ իշխանությունները և նրանց սատելիտները մեզ փորձում են համոզել, որ ԱՄՆ-ն իբր մեր ամենամոտ և վստահելի գործընկերն է։
Հիշեցնեմ՝ դա այն ԱՄՆ-ն է, որի առաջնորդը CONSTANTLY (միշտ) շփոթում է Հայաստանին Ալբանիայի հետ և ադրբեջանի հետ՝ Կամբոջային ( չնայած Կամբոջայի համար դա ուղիղ վիրավորանք է հաշվի առնելով ադրբեջանի վիժվածքածին էությունը) ։
Նման ֆոնին հատկապես ծիծաղելի են այն ջանքերը, որոնք թափում են իբր “արևմտյան” ուժերը, ցույց տալու համար թե որքան Վաշինգտոնի համար կարևոր է Հայաստանը։
Մեզ պատմում են հեքիաթներ այն մասին, որ Թրամփի WhatsApp ի համարը մեր մոտ է , կամ որ Թրամփը ամեն առավոտ սկսում է հայկական սուրճով և զանգով իր «Հայ ընկերներին»։
Բայց եթե սարկազմը մի կողմ դնենք, իրավիճակն անկասկած լավ է. այս ամենն առավել քան պարզ ցույց է տալիս, թե ինչ փոսում է հայտնվել մեր երկիրը հենց նրանց ջանքերի պատճառով, ովքեր այսօր դե-ֆակտո և դե-յուրե կառավարում են Հայաստանն։
Եվ սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է — սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է։
Փրկվելու շանսը — վտանգը ընկալելն է՝ առաջին քայլը նրա չեզոքացման համար։ Բայց սարսափելին այն է, որ մենք նույնիսկ պրպտելու կամ ընդունելու ցանկություն չունենք, թե իրականում ինչ է կատարվում մեր երկրի շուրջ ։

Նմանատիպ նյութեր

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Ձեր իշխանության սխալ կառավարման շնորհիվ շատ մայրեր այդպես էլ չկարողացան դիմավորել իրենց որդիներին. զոհվածի մայրը՝ Ավանեսյանին

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը գրել է. «Խոսքս՛ տիկին Ավանեսյանին Ամենայն հարգանքով՝ որպես զինվորի մայր, բառեր չկան ներկայացնելու, թե որքան ուրախ եմ Ձեր զինվորի վերադարձով։ Նա փառքով պաշտպանել է մեր բոլորի հայրենիքը և փառքով վերադարձել...

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Շիրակի պետական համալսարանի ռեկտորը Գյումրիում «Infinity»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ Շամշյան

Օգոստոսի 14-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Երվանդ Սերոբյանը իր վարած «Infinity» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց վրաերթի է ենթարկել...

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

Մեծ պատասխանատվություն ու մեծ սպասելիքներ ունենք մեր ժողովրդի կողմից․ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է․ «Անցած տարի այս օրը ԱԱԾ մեկուսարանի մոտ էինք դիմավորում:Հորեղբորս տեսնելու իրավունք ունեին միայն ամիսը 2 անգամ` երեխաները:Ամեն անգամ նրանց դուրս գալուց մենք ստանում էինք իր ուժը, լավատեսությունը և...

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը հաղթել է Մագնուս Կարլսենին

14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը օգոստոսի 18-ին կայացած «Titled Tuesday» առցանց մրցաշարում հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Հայտնում են Շախմատի...

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Հայաստանի մասով այլևս նույնիսկ դիվանագիտական ձևականություններ չեն պահպանում․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ դրամատիկ է` մինչ Հայաստանի և համայն հայության, տարածաշրջանի և ամբողջ Եվրասիայի դիվանագիտության նորահայտ «աստղ», տաղանդ, Քիսինջերին գերազանցող և համաշխարհային դիվանագիտության մտքին մարտահրավեր նետող...