Սա միայն Գյումրու քաղաքապետի ընտրությունը չէ, այստեղից ծագելու է ՀՀ փոփոխությունը. Վարդան Ղուկասյան

21 Մարտի, 2025

«Եկել եմ ասելու, թե ինչու եմ 13 տարի Գյումրու քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո կրկին առաջադրել իմ թեկնածությունը։ Եթե ինձ մնար, չէի առաջադրի, որովհետև սուրս փառքով դրել էի պատյան։ Բայց այսօրվա երկրի վճակը տեսնելով… սա միայն Գյումրու քաղաքապետի ընտրությունը չէ, այստեղից ծագելու է ՀՀ փոփոխությունը՝ կառավարության վերին ատյաններում»,- այս մասին գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։

«Տեսնելով, թե ինչ է կատարվում ՀՀ-ում, ինչպես Արցախը հանձնեցին թուրքերին, ինչ պայմանագիր են կնքել, 5 մլրդ դոլարի զենքը, գործարաններն ու եկեղեցիները թողեցին թուրքին, ՀՀ տարածքները հիմա նորից զիջել են թուրքերին, հիմա էլ խոսում են, որ 300 հազար թուրքի պիտի բերեն լցնեն Հայաստան։ Եթե մենք լռենք, գոնե քարերը պիտի աղաղակեն։ Եթե ուզում եք գնահատակ տալ այսօրվա իշխանությանը, մի բան կարող եմ ասել՝ երկրի վարելահողերի 60 տոկոսը չի օգտագործվում;

Գյուղատնտեսության նախարարությունը դիտավորյալ փակեցին։ Գործարաններ հիմնելու և աշխատատեղեր ստեղծելու հետ կապված ասում են՝ ոչինչ չունենք անելու, պիտի ժողովուրդն իր համար աշխատատեղ ստեղծի, աշխատի, մենք էլ գանք հարկերը հավաքենք։ Դա է պետական քաղաքականությունը։ 1915 թվականին Ալեքսանդրապոլում ավելի շատ գործարաններ կային, քան 21-րդ դարում Գյումրիում»,- նշեց նա։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...