Սա եկեղեցու նկատմամբ տեղի ունեցող ոտնձգություններով հստակ զուգորդված արշավ է․ Թաթոյան

16 Հունիսի, 2025

Ասում են, որ սա Հայ առաքելական եկեղեցու որոշ ներկայացուցիչների ու կառավարության ղեկավարի միջև ինչ-որ պայքար է, ամենևին էլ այդպես չէ, սա ասում եմ ամենայն վստահությամբ․ ուղիղ թիրախի տակ է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Այս մասին «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ 

«Իշխանության տարբեր ներկայացուցիչներ, որոնք ունեն կոնկրետ լիազորություններ՝ պետական պաշտոնով թելադրված, անընդհատ փորձում են թաքնվել այլ հասկացությունների տակ։ Ասում են «ես՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հավատավոր զավակ» ու սկսկում են իրենց բացահայտ ապօրինի գործողությունները։ Նրանք հաշվի չեն առնում, որ պաշտոնյաներ են, ունեն կոնկրետ լիազորություններ, ինչ ուզում խոսում են, հաշվի չեն առնում, որ դրանք Քրեական օրենքգրքով նախատեսված կոնկրետ քրեական արարքներ են, քանի որ դա նրանք անում են պաշտոնական լիազորություններն օգտագործելով։ 

Օրինակ, այսօր կա հրապարակված ու չհերքված տեղեկություն, որ Հայաստանի կառավարության ղեկավարը, օգտագործելով իրավապահներին, հավաքում  է Ամենայն Կաթողիկոսի անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ։ Սա անօրինական, քրեորեն պատժելի գործողություն է։  Ավելին, նրա խոսքից երևում է, որ սա ծրագրված գործողություն է, որն անում են քաղաքական նպատակով»,- նշեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ...

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բագրատ Սրբազանի...