Սա է Ադրբեջանի էներգատրանսպորտային հաջողությունների իրական գինը. Վահե Դավթյան

12 Օգոստոսի, 2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է.

«Այսօր մերձկասպյան երկրները նշում են Կասպից ծովի օրը, որը կապված է Թեհրանի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու, ինչպես նաև 2018 թ. Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման հետ։

Ֆորմալ առումով՝ միասնության խորհրդանիշ, իրականում՝ ցինիկ իրականության հայելի։

Մինչ դիվանագետները ժպտում են լուսանկարներում, բրիտանական կորպորացիաները, հիմնականում BP-ն, մեթոդաբար Կասպից ծովը վերածում են անտրոպոգեն ռիսկերիի գոտու։

Ադրբեջանը, որը Լոնդոնին է փոխանցել նավթի և գազի հիմնական ակտիվները, արդեն իսկ բախվում է վառելիքի արտահոսքերի, պայթյունների և ծովային ֆաունայի ոչնչացման խնդիրների հետ։ Ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում BP-ն օգտագործում է դեռևս 1970-1980-ականների տեխնիկա ու չի պահպանում բնապահպանական որևէ չափանիշ: Ինչպես ցանկացած  ՛՛բանանային հանրապետությունում՛՛:

Վճարվող գինը շատ հստակ է.

2024 թ., նոր նավթավերամշակման գործարանի գործարկումից հետո, ադրբեջանական նավթի գնորդների շարքում Մեծ Բրիտանիան 18-րդ տեղից բարձրացավ 7-րդ տեղը:

Իջնում է ծովի մակարդակը, անհետանում են ձկների առանձին տեսակները, նավահանգիստները պահանջում են թանկարժեք արդիականացում։

Նույն էքսպանսիան իրականացվում է Ղազախստանում և Թուրքմենստանում։ Եվ եթե դրան ավելացնենք այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»/«Թրամփի երթուղի» նախագիծը, իրավիճակն էլ ավելի կրիտիկական է դառնում:

Սա է Ադրբեջանի էներգատրանսպորտային հաջողությունների իրական գինը, ինչը, ի դեպ, սթափ գնահատում են նաև որոշ ադրբեջանցի մասնագետներ»:

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով

Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», - ասել է Կրեմլի...

Անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ Սրբազան 

  «Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին...