Սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում․ ՀՀ ԱՆ

11/03/2025 13:49

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է.

«Մամուլում շրջանառվում են լուրեր առ այն, որ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հանրային քննարկման ներկայացված Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծը միտված է սահմանելու, որ քաղաքացին նախ վճարի տուգանքը, ապա կարողանա դատական կարգով վիճարկել այն: Մինչդեռ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Մասնավորապես, Արդարադատության նախարարության կողմից շրջանառված Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, որը սահմանում է վիճարկման հայցը վարույթ ընդունելու իրավական հետևանքները, և դրա փոխարեն սահմանել, որ վիճարկման հայցի դեպքում նույնպես կարող է ներկայացվել ըստ անհրաժեշտության հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն: Այսինքն, անձինք միևնույն է կարողանալու են միջնորդել և դատարանի որոշմամբ տուգանքը չվճարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է այն, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմնական կանոնից՝ այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետևանքով վարչական ակտի գործողության կասեցումից զատ գործում են մի շարք բացառություններ: Մասնավորապես, նշված բացառությունները առանձին դեպքերի համար սահմանում են, որ տվյալ դեպքում վարչական ակտը վիճարկելու դեպքում դրա վիճարկումը չի հանգեցում վարչական ակտի ինքնաբերաբար կասեցման և հայցվորը կրկին, ըստ անհրաժեշտության, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան: Այդ բացառությունները ներկայումս հասել են թվով 8-ի, և անգամ կարելի է ասել, որ դրանց կիրառումն է դարձել ընդհանուր կանոն:

Ըստ այդմ, հետևելով վարչադատավարական հարաբերությունների զարգացմանը, նախարարությունը առաջարկել է այս բացառությունների շարքը ժամանակի ընթացքում լրացնելու փոխարեն, սահմանել ընդհանուր կանոն, որ վարչական ակտի գործողությունը այն վիճարկելու դեպքում շարունակվում է, քանի դեռ հայցվորը չի ներկայացրել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և դատարանը չի բավարարել այն:

Միաժամանակ, ցանկանում ենք արձանագրել, որ սա չի նշանակում տուգանքի վճարում, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկում: Առաջարկվող փոփոխություններն ընդունվելու դեպքում ևս քաղաքացին հնարավորություն է ունենալու բողոքարկելու վարչական ակտերը, միայն տարբերությունը այն է լինելու, որ ըստ անհրաժեշտության իր հայցադիմումին կից արդեն պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի, և ինչ հետևանքներ կարող են իր համար առաջանալ, եթե այն չկասեցվի: Այսինքն, ամեն դեպքում, դատարանը, ըստ հայցվորի միջնորդության, կարող է քննարկել և հայցի ապահովում կիրառել:

Միաժամանակ, նախագծով նաև նախատեսվել է հնարավորություն, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկման հայցով հայցի ապահովման միջնորդություն ստանալիս դատարանը գա եզրահանգման, որ անհապաղ հայցի ապահովման միջոց չկիրառելը կհանգեցնի անդառնալի հետևանքների, վերջինս հնարավորություն ունենա

անմիջապես կիրառելու հայցի ապահովման միջնորդությունը՝ առանց սպասելու պետական մարմնի դիրքորոշմանը:

Այսինքն, վարչական ակտի գործողությունը փաստացի չի կասեցվելու երկու հիմքով՝ 1-ինը դա այն է, որ հայցվորը չի դիմել հայցի ապահովում կիրառելու համար, և 2-րդն այն է, որ դատարանը գտել է, որ դրա անհրաժեշտությունը բացակայում է:

Եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը ետ ստանալու համար:

Ընդ որում, ի տարբերություն վարչական մյուս հայցատեսակների՝ այս դեպքում հատուկ նախատեսվել է նաև վարչական դատարանի հայցի ապահովման վերաբերյալ որոշումը բողոքարկելու հնարավորություն՝ որպես մեկ այլ հավելյալ երաշխիք:

Այսինքն, բոլոր այն պնդումները, թե նախարարության կողմից մշակած նախագծով պարտադրվում է վճարել տուգանքը և հետո միայն դիմել դատարան, չեն համապատասխանում իրականությանը և որևէ կերպ չեն արտացոլում նախագծի մշակմամբ հետապնդվող նպատակները»:

Հիմար բաներով ձեր իշխանությունը խաբել է ժողովրդին․ Լևոն Քոչարյանը՝ ԱԳ նախարարին

«Երբ մենք վտանգների մասին խոսում ենք, դուք փորձում եք տեղափոխել պատերազմ թե խաղաղության դիսկուրսի մեջ։ Մենք ամեն դեպքում գործ ունենք մի երկրի հետ, ում հետ երկար տարիներ ունեցել ենք կոնֆլիկտ։ Այդ...

Հանրությանը կբացատրե՞ք Ադրբեջանի փողզիջումը ո՞րն է եղել․ Քրիստինե Վարդանյանը՝ Միրզոյանին

Ընդդիմությունը ընդդիմանում է ու շարունակելու է ընդդիմանալ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու ձեր մարմաջին։ Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝՝ դիմելով արտգործնախարար...

ԵՄ-ն առաջարկում է ստեղծել Ուկրաինային ռազմական օգնության հիմնադրամ

ԵՄ երկրներն առաջարկել են ստեղծել սեփական կամավոր հիմնադրամ՝ 20-ից 40 միլիարդ եվրո արժողությամբ, Կիևին ռազմական օգնություն տրամադրելու համար, Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ ապագա առաջարկների վրա Հունգարիայի հնարավոր վետոն շրջանցելու համար, հաղորդում է Euractiv-ը։ Հունգարիայի...

Համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին․ Միրզոյան

Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է. ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման և ՀՀ-ի շուրջ տարածաշրջան խաղաղության հաստատման...

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ համաձայնությունը. այս մասին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային: Նրա խոսքով՝ Հայաստանի  և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելը համարել է...

Ռազմագերիների հարցն այս իշխանությունների բանակցային օրակարգում չկա. Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը գրել է. ««Ես չգիտեմ ինչպես օգնել Բաքվում պահվող ռազմագերիներին, ի՞նչ կարող եմ ես անել»... Բազմիցս ինձ ուղղված այս հարցին ես պարզ պատասխան չունեմ։ Մեր քաղաքացիների այս հարցն ամենուր է։ Ինքս եմ ինձ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Ասուլիս՝ նվիրված սպառողների իրավունքների պաշտպանությանը

  Մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը։ ԹԵՄԱ- Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ․ տեսչական մարմնի վերահսկողական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈՒՂԻՂ I Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում պատմում է նախորդ տարվա արածները

ԱԺ արտաքին հարաբերությունների մտական հանձնաժողովում տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի՝ արտաքին հատվածի վերաբերյալ...

Նիկոլին փոխելու հետ պետք է փոխել նաև ծրագիրը, որով բերվել է․ Բորիս Մուրազի

Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ուկրաինայում 2014 թվականին ժամանակավոր իշխանության բերվեց Յացենյուկը, հետո լավ ապագայի համար Ուկրաինայի ժողովրդին ընտրել տվեցին Պոռոշենկոյին ու ռուսների դեմ սկսվեց պատերազմ, հետո ռուսների հետ լեզու գտնելու օրակարգով...

Այժմ ոչինչ չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը: «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին...