Սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման. Էլինար Վարդանյան

12 Մարտի, 2025

 

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հոդվածը.

«Կառավարությունը ներկայացրել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը վերջին օրերին արդարացիորեն առաջացրել է իշխանության բնորոշմամբ «հերոս» (որովհետև մենք հարկատու ենք) և «տուգանքի մատերիալ չհանիսացող» քաղաքացիների վրդովմունքը։  Քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, ուզում եմ շեշտել. սա բերելու է զանգվածային սնանկությունների, բիզնեսի համատարած փակման, բիզնես միջավայրի այլանդակման և տասնյակ հազարավոր քաղաքացիների կյանքի վատթարացման։

Նախագծի համաձայն, եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ վարչական ակտ է կայացվում, ապա դրա վիճարկումը չի կասեցնում տուգանքի վճարումը։ Յուրաքանչյուր դեպքով պետք է ներկայացվի և դատարանի կողմից քննության առարկա դառնա հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության, դրա վերացման կամ բողոքարկման հարցերը:

Արդյունքում՝

  • Եթե քաղաքացու կամ տնտեսվարողի նկատմամբ կայացվում է վարչական ակտ և դատարանը հայցի ապահովման միջոց չի կիրառում, ապա վիճարկումը չի կասեցնում վճարումը։ Սա բերելու է բիզնեսի կոլապսի։
  • Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը միջինում տևում է երկուսից երեք տարի, հետևաբար հայցի ապահովման մերժման դեպքում քաղաքացին կամ տնտեսվարողը տևական ժամանակով զրկվելու են տուգանքի չափով իրենց միջոցները տնօրինելու, եկամուտ ստանալու կամ ընդհանրապես աշխատելու հնարավորությունից։
  • Նախագծով կտրուկ  ծանրաբեռնվելու են վարչական դատարանները, որոնք  առանց այդ էլ աշխատում են գերծանրաբեռնվածությամբ՝ միայն պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ 2023թ. վարչական դատարանին նախորդ տարվանից փոխանցվել է 5808 վարչական գործ, ստացվել է ևս 9815-ը, իսկ 2024թ.-ին 2023-ից փոխանցվել է 7239 վարչական գործ, ստացվել ևս 17848-ը։
  • Գործարարները նշում են, որ  ՊԵԿ –ի դեմ ներկայացվող վիճարկման հայցերով գրեթե 80 տոկոս գործերում դատարանը բավարարում է ներկայացված հայցերը։ Ստացվում է, որ եթե հայցի ապահովման միջոց չկիրառվի, ապա տնտեսվարողը մի քանի տարի զրկվում է իր միջոցները տնօրինելու հնարավորությունից։
  • Նախագծի իրական հիմնավորումն առկա չէ, թեև բոլորը շատ լավ հասկանում են, թե պրակտիկորեն ինչի համար է արվում այս փոփոխությունը։
  • Առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնելու են վարչական դատարաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ հատկապես վարչական ակտերի վիճարկման գործընթացում:
  • Եթե նպատակն իսկապես լիներ բոլորի համար միատեսակ մոտեցման կիրառումը, ապա պետք է սահմանվեր կարգավորում, համաձայն որի, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը վիճարկում է հանրային իշխանության մարմնի վարչական ակտը, դատարանում հայցի ընդունումը, եզակի բացառություններով,  ինքնըստինքյան բավարար հիմք պետք է դառնար վիճարկվող վարչական ակտը կասեցնելու համար:

Արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը կրկին հաստատեց մարդկանց մտահոգությունը՝ բառացիորեն նշելով, որ հայցվորը իր հայցադիմումին կից պետք է հիմնավորի, թե ինչու պետք է վարչական ակտի գործողությունը կասեցվի և եթե հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժվի և վարչական ակտի գործողությունը չկասեցվի, ապա վարչական պատասխանատվության ենթարկված անձը բնականոն ընթացակարգով պետք է վճարի տուգանքը և դատական ակտը հօգուտ նրա կայացվելուց և ուժի մեջ մտնելուց հետո դիմում ներկայացնի վճարված տուգանքի գումարը հետ ստանալու համար:

Ստացվում է մարդուն նախապես «պատժում» են, զրկում են իր միջոցները տնօրինելու հնարավորությունից, այդ միջոցներով պետությունը լցնում է բյուջեն, հետո մի քանի տարի անց դատարանը որոշում է, որ ակտը սխալ էր, և վերականգնվում է «արդարությունը»։ Եվ սա վերաբերելու է բոլորին, սկսած երթևեկության խախտումների համար կայացրած մի քանի տասնյակ հազարանոց ակտերից մինչև ՊԵԿ՝ մի քանի հայուր միլիոնանոց ակտերը։ Այսպիսի աբսուրդ իրականությունում ենք մենք ապրում»:

Նմանատիպ նյութեր

Հեսա մի երկու անկլավ էլ կտա, երկրի ներսում կռիվ կլնի, մեր անմեղ երեխեքը կկոտորվեն․ Հարցում

  «Ձեզ համար է՞լ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարող բերել, քանի որ Ազգային Ժողովում այս անգամ այդքան պատգամավոր չունի, որ խաղաղության պայմանագրի օգտին քվեարկեն»,- այս հարցն է տրվել Վայոց Ձորի բնակիչներին։...

Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում. Պեսկով

Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում. Պեսկով

Երևանն այժմ գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում, դա կարևոր է Մոսկվայի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը, նրա ղեկավարությունը այժմ գտնվում են...

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի։ Կազմակերպության մշտական խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը նշել է, որ Հայաստանի հետագա անդամակցության հարցը ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից կդառնա մանրամասն քննարկման...

Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը

Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը քննության առարկա չի դարձրել Սահմանադրական դատարանը

ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը։ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել դատավոր Սեդա Սաֆարյանի վերաբերյալ հարցը։ Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը կմասնակցեն ՍԴ 9 դատավորներից...

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

Պետք է բռունցքված «ոչ» ասել թե՛ Ալիևին, թե՛ Էրդողանին և, ամենակարևորը, Նիկոլ Փաշինյանին. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը տեսանյութ է տարածել, որտեղ ասում է. «Սիրելի հայրենակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո։ Փաշինյանն ինչո՞ւ գնաց իրավիճակի հավելյալ շիկացման։ Վեր կացավ և հայտարարեց, որ...