Ի վերջո նախկինում հնչեցրած պնդումները, համոզմունքները, կոռուպցիոն մեղադրանքները, որ հնչում էին և հարուցվում էին քրեական գործեր, ո՞նց է լինում, որ այդ քրեական գործերը հոդս են ցնդում։ Այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Միգուցե է, պարոն Նահապետյան, ձեր նշած գործում զղջալու հանգամանքներո՞ւմ։ Միգուցե ընդդիմադիր ճամբարը փոխած լինելո՞ւ հանգամանքով։ Կասկածները շատ են, բայց ես համոզված եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք նախորդ տարիների ընթացքում կոռուպցիոն ռիսկերի մեջ են եղել, տարբեր հրապարակումներ են եղել և պարզ խոսանք էլի մեր ժողովրդի աչքի առաջ շատ ու շատ իհարկե նախկին պաշտոնյաներ են եղել, որոնք ինձ համար էլ ընդունելի չեն եղել իրենց ունեցվածքը, կարողությունը և այլն, և այլն: Եվ միշտ ես այս լոգիկայով եմ առաջնորդվել, ինձ համար չկա կուսակցական պատկանելություն ունեցող կոռուպցիոներ: Այսինքն կոռուպցիոներն, եթե կոռուպցիոներ ա, կապ չունի ինչ կուսակցությունից, ինչ դաշինքից ա, կապ ունի նա, որ այդ տվյալ անձնավորությունը պիտի կրի պատասխանատվություն»,- ասաց նա։
Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...
Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...
Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...
Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...