Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականություն. Գևորգ Դանիելյան

30 Ապրիլի, 2026

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանական իշխանությունը և, հատկապես՝ իրենց հոգևոր առաջնորդը դարձել են պրիմիտիվության աստիճանի կանխատեսելի։ Երբ, հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում ոչնչացրել են Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին, ակամա մտքովս անցավ, որ հիմա էլ շրջանառության մեջ կդնեն, թե իբր ապօրինի կառույց է՝ «կադաստրի թուղթ չունի»։ Ցավոք, ենթադրությունս հիմնավորվեց։
Սա ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային աշխատող քաղաքականությունն է, իսկ աշխատող է, որովհետև գործ ունեն զրո դիմակայման հետ։ Ստացվում է, որ իրենք կադաստրի թղթով են զավթել Հայաստանի տարածքները, ոչնչացրել դարերի պատմություն ունեցող սրբավայրերը, ամբողջովին էթնիկ զտումներ իրականացրել Արցախում և Նախիջևանում, ցեղասպանության դիմել Բաքվի, Սումգայիթի և այլ բնակավայրերի հայության նկատմամբ և այլն։
Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ ոչնչացրել են Արցախի Հանրապետության ողջ արխիվը և հիմա միամիտ տեսքով պատճառաբանում են, թե իբր կադաստրի թուղթ չկար, բա ինչ անեին ….»:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...