Ռուսաստանը երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը․ Պուտին

25 Հոկտեմբերի, 2025

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի ենթարկվի ԱՄՆ-ի ճնշմանը, սակայն ընդունել է, որ նոր պատժամիջոցները կարող են որոշ տնտեսական վնաս հասցնել։ Նրա խոսքերը հնչել են այն ժամանակ, երբ հաղորդվում է, որ Չինաստանը և Հնդկաստանը՝ Մոսկվայի հիմնական նավթային գնորդները, սկսել են կրճատել ռուսական նավթի ներմուծումները՝ Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի երկու խոշոր արտադրողների՝ «Ռոսնեֆտի» և «Լուկոյլի» նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո։

ԱՄՆ-ի այս քայլը, որը նախագահ Թրամփը ներկայացրել է որպես Ուկրաինայի պատերազմի շուրջ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց, արգելում է Ռուսաստանի խոշոր նավթային ընկերություններին մուտք ունենալ միջազգային ֆինանսական համակարգ։

Պուտինը նոր սահմանափակումները որակել է որպես «թշնամական քայլ» և «անօգուտ ճնշման փորձ», սակայն նաև ընդունել է, որ «որոշ կորուստներ սպասվում են»։ Նա նախազգուշացրել է, որ այս քայլերը կհանգեցնեն նավթի համաշխարհային գների բարձրացմանը և հորդորել Թրամփին «մտածել, թե ում համար է իրականում աշխատում իր վարչակազմը»։

Չինաստանը դատապարտել է ԵՄ-ի քայլը՝ հայտարարելով, որ «Չինաստանը Ուկրաինայի ճգնաժամի կողմ չէ»։

Փորձագետները նշում են, որ պատժամիջոցները կբարդացնեն Ռուսաստանի նավթի առևտուրը՝ ստիպելով ընկերություններին օգտագործել միջնորդների և ավելի ծախսատար «ստվերային նավատորմ» ուղիներ։ Չնայած Մոսկվան, ամենայն հավանականությամբ, կադապտացվի նոր իրավիճակին, ԱՄՆ-ի պատժամիջոցների լայն ընդգրկումը, ըստ մասնագետների, կարող է խոչընդոտել շատ միջազգային գործընկերների՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու ցանկությանը։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Արմավիրի մարզից 3 հոգի սուր կտրnղ-ծակnղ առարկայից ստացած հարվածներից տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ»...

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

Իրանը հայտարարել է Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը մասնակցելու պատրաստակամության մասին

  Իրանի նավթի նախարարի պաշտոնակատար Համիդ Բովարդը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է մասնակցել Հայաստանում էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, Իրանը պատրաստ է օգտագործել իր տեխնիկական և ինժեներական հնարավորությունները Հայաստանում նավթավերամշակման...

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։ Այո, 2018 թվականից...

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Ռուբինյանի խոսքը բացահայտում է նրա վերաբերմունքը սեփական արժանապատվության հանդեպ. Տեր Մանուկ քահանա

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը գրել է․ «Անդրադառնալով Ազգային Ժողովի նախագահի փողոցային խոսույթին… Ռուբինյա՛ն, քաղաքական բանավեճը փողոցային արտահայտություններով մի՛ փոխարինեք։ Ձեր պաշտոնը Ձեզ պարտավորեցնում է բարձրացնել խոսքի մակարդակը, ոչ թե իջեցնել այն։ Ամենայն Հայոց...

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...