Ռուբեն Վարդանյանը նոր փաստաբան ունի

28 Հոկտեմբերի, 2025

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի համար նշանակվել է նոր փաստաբան․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվում Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատավարության ժամանակ նախագահող դատավոր Զ. Աղաևը նշել է, որ նախորդ դատական նիստում Վարդանյանը միջնորդություն է ներկայացրել իր փաստաբանից հրաժարվելու վերաբերյալ՝ դատավարության ընթացքից դժգոհ լինելու պատճառով։ Նա նաև նշել է, որ ինքը պայմանագիր չունի այլ փաստաբանի հետ, և պետությունը կարող է նոր պաշտպան նշանակել։

Դատարանի որոշմամբ՝ Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը բավարարվել է, և պետական միջոցներով փաստաբան նշանակելու դիմում է ներկայացվել Ադրբեջանի փաստաբանների միություն։ Համապատասխանաբար, փաստաբանը նշանակվել է պետական միջոցներով։ Դատավորը նշել է, որ Փաստաբանների միության անդամ Էմիլ Բաբիշովը դարձել է Վարդանյանի նոր փաստաբանը։

Վարդանյանն առարկություններ չի հայտնել։ Դատավարության մյուս մասնակիցները նույնպես նշել են, որ իրենք չեն առարկել փաստաբան նշանակելուն։

Նմանատիպ նյութեր

Վեհափառն անդրադարձ  է կատարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին․ Մայր Աթոռ

Վեհափառն անդրադարձ է կատարել հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին․ Մայր Աթոռ

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և...

Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ. Մանուկյան

Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ. Մանուկյան

Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի ուղերձը «Աբովյան» ՔԿՀ–ից. Թեև ձեզ հայտնի են արդեն քաղաքական հետապնդումների մոտիվն ու ոգին, և պատկերացնում եմ, որ այլևս չեք զարմանում ամենօրյա բռնաճնշումներից, ուզում եմ նախ ասել ամենապարզ ու ամենակարևոր բանը. Ես որևէ հանցանք չեմ...

3-ամյա երեխան խորովածի մանղալը քաշել է, գցել վրան. նրան ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց. Շամշյան

3-ամյա երեխան խորովածի մանղալը քաշել է, գցել վրան. նրան ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց. Շամշյան

Հուլիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «ԳՈւՎ» ախտորոշմամբ «Սուրբ...

Դու իշխանության ես, որ մեզ պահես պատերազմից, ոչ թե մեզ վախացնես պատերազմով․ քաղաքացի

«Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի։ Այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտո՞վ է»,- այս հարցն է տրվել Լոռու բնակիչներին։  Կարծիքները՝...

Առաջիկա օրերի եղանակը․ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա օրերի եղանակը․ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 16-18-ի, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-21-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի...