Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել․ «Մեր ձևով» շարժում

22 Հոկտեմբերի, 2025

Հոկտեմբերի 20-ին Գյումրիում ապօրինի ձերբակալված՝ «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ապօրինի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին հայտնում են «Մեր ձևով» շարժումից։

Քրեական օրենսգրքի նշված հոդվածների բովանդակության ուսումնասիրությունից պարզ է, որ Ռուբենին ապօրինի մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որն ուղղակիորեն կապված է փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարման հետ։

Ներկայում Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, որից հետո քննչական մարմինն, ամենայն հավանականությամբ, դիմելու է դատարան՝ Ռուբենի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել, այս ամենին վերջ է տրվելու․ Սամվել Կարապետյան

ՔՊ-ն ոչինչ էլ չի կարողանալու անել․ հերթական հիմարություններն են անում, որոնց վերջ է տրվելու։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից հրապարակված՝...

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում

Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը գրել է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի հրապարակած՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի և լուծման ուղիների» վերաբերյալ զեկույցը պետք է գնահատել ոչ թե միայն քաղաքական, այլև պատմական, եկեղեցաբանական և...

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Կաշառք տալու և ստանալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի նկատմամբ. Հակակոռուպցիոն

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝...

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանի ընթացքում «Christian Solidarity International» կազմակերպության հանրային շահերի պաշտպանության տնօրեն դոկտոր Ջոել Վելդկամպը Խորհրդի նիստում հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ։ «Այս ամիս լրանում է երեք տարին այն...

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

«Զանգեզուրի միջանցքը» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը տարածաշրջանում. Ալիև

 Ալիևը  Ադրբեջանի 2-րդ միջազգային ներդրումային ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում կրկին  խոսել է «Զանգեզուրի միջանցքի»  մասին. «Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև կարևոր կապող օղակ և դարպաս։...