150 դրամ չվճարելու դեպքում քիչ է մնում գնդակահարություն սահմանեն. Գառնիկ Դանիելյան

14 Ապրիլի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, տարեսկզբին ձեր ընդվզման արդյունքում քաղաքային իշխանությունները տրանսպորտի սակագինը նախատեսված 300 դրամի փոխարեն սահմանեցին 150 դրամ։
Մինչ օրս էլ հազարավոր քաղաքացիներ շարունակում են բոյկոտը՝ չհամակերպվելով հերթական թանկացմանը։
Այսօր ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին բերվել էր մի նախագիծ, որը նախատեսում է վարչական տուգանք՝ տրանսպորտից առանց վճարի օգտվելու պարագայում։
Միասնական տոմսային համակարգի ներդնումը և տուգանքների սահմանումը արվում են նաև այն բանի համար, որպեսզի ընդդիմադիր ավագանու անդամների բերած ստորագրությունների հիման վրա տեղի ունենալիք նիստը ապօրինաբար բոյկոտելուց հետո մեր գործընկերները չկարողանան հարցը տանել հանրաքվեի։
Այս օրինագիծը բերելով՝ իշխանությունները փուլ առ փուլ պատրաստվում են նոր թանկացումների՝ կանխելով, որ մեր քաղաքացիներն իրենց բողոքի ձայնը բարձրացնեն։
150 դրամ չվճարելու դեպքում այնպիսի գործիքակազմ են ուզում կիրառել, որ քիչ է մնում գնդակահարություն սահմանեն․ խուզարկելու են մեր քաղաքացիներին, տնտղելու անձնական իրերը։
Ըստ այս տխրահռչակ օրինագծի, այն քաղաքացիները, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելիս, տուգանվելու են 10000 դրամի չափով, իսկ, նրանք, որոնք օգտվելու են, ենթադրենք, իրենց ընտանիքից մեկ այլ անդամին տրված արտոնությունների փաթեթից, տուգանվելու են 15000 դրամի չափով։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
Անգամ իշխանական պատգամավորները, որոնց հրահանգված էր կողմ քվեարկել, համաձայնեցին, որ նախագիծը խնդրահարույց է։
Քաղաքացու գրպանը մտնելով, սոցիալական բեռը օր օրի ծանրացնելով, միայն ավելի եք ուժգնացնում ձեր հանդեպ ատելությունը»։

Նմանատիպ նյութեր

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...