Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք»

11 Հուլիսի, 2025

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ` պահանջելով հերքել արժանապատվությունն ու բարի համբավն արատավորող հրապարակված կեղծ տեղեկությունները և ներողություն խնդրել։ Սա Ռոբերտ Քոչարյանի կողմից Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված երկրորդ հայցն է վերջին մեկ ամսվա ընթացքում, և կարելի է ասել՝ մեկը մյուսի շարունակությունն է։ Գրում է «Հետքը»։

Ազգային ժողովի նախագահը, իմանալով, որ Հանրապետության երկրորդ նախագահը հայց է ներկայացրել իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, սոցիալական հարթակների իր էջերում գրառումներ է կատարել այդ մասին, ինչն էլ դարձել է երկրորդ հայցադիմումի հիմք։

«Ռոբերտ Քոչարյանն ինձ և Նիկոլ Փաշինյանին դատի է տվել, պատկերացնո՞ւմ եք: Ոչ թե անվտանգության աշխատակիցները տարել են և այնքան ծեծել, որ մահանամ, ոչ թե դիպուկահարներ են եկել և կրակել վրաս, ոչ թե զինված նախկին դաշնակցականներ են ներխուժել ԱԺ դահլիճ և գնդակահարել ինձ, այլ դիմել է դատարան՝ իր բարի համբավը վերականգնելու համար: Մարդը խաբար չի, որ ոչ մի դատարան չի կարող այն համբավը, որն ինքն ունի, փոխել։ Հետո էլ կասեք՝ բան չի փոխվել Հայաստանում։ Ենթադրում եմ՝ Քոչարյանի նուրբ ներաշխարհն ընկճվել է հենց այս տեսանյութում արտահայտած մտքերիցս: Զարմանալի է՝ ինչո՞ւ չի դիմել դատարան, երբ ասել եմ, որ ինքը շպիոնի կարգավիճակ ունեցող մեկն է և անգրագետ է: Դրա հետ համաձա՞յն է։ Արի է, արիիի…»,- տեղադրելով առաջին հայցադիմումի հիմք հանդիսացած տեսանյութը` գրել է ԱԺ նախագահը:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ առաջին հայցը ներկայացրել է դատարան 2025թ. հունիսի 13-ին։ Այդ ժամանակ ԱԺ նախագահի դեմ հայց ներկայացնելու «պատճառ» է հանդիսացել մայիսի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում հնչեցրած արտահայտությունները, որը վերաբերում է Ռ. Քոչարյանի ունեցվածքին։ Այդ հայցով հրապարակային ներողությունից բացի, Ռ. Քոչարյանը ԱԺ նախագահից պահանջում է 9 մլն դրամ փոխհատուցում՝ 6 մլն դրամը զրպարտության, իսկ  3 մլն դրամը՝ վիրավորանքի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին էլ պահանջ է ներկայացվել, որ նա հերքի, Ռ. Քոչարյանի պատկերացմամբ, զրպարտություն համարվող հետևյալ տեղեկությունները.  «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է»։

Պաշտոնաթող նախագահը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձվի 6 մլն դրամ՝  հասցված ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Նշենք, որ երկրորդ հայցադիմումով Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահին դրամային փոխհատուցման պահանջ չի ներկայացրել՝ բավարարվելով միայն Ալեն Սիմոնյանի «Ֆեյսբուք»-ի էջով և տելեգրամյան ալիքով հրապարակային ներողությունով։

«2025 թվականի հունիսի 14-ին իմ կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հրապարակվել են կեղծ, ակնհայտ անհիմն, զրպարտչական բնույթի տեղեկություններ։ Ներկայում ցանկանում եմ հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նախկինում հայտնածս տեղեկությունները իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսացել են իմ ոչ իրավաչափ վարքագծի արդյունք»,- գրված է հերքման տեքստում,  որը Ա. Սիմոնյանը պետք է տեղադրի «Ֆեյսբուք»-ի իր էջում, եթե դատարանը հօգուտ Ռ. Քոչարյանի վճիռ կայացնի։

Վիրավորանքի համար էլ Ռ. Քոչարյանը պահանջում է, որ ԱԺ նախագահը ներողություն խնդրի հետևյալ բովանդակությամբ. «Նախկինում իմ կողմից ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, որոնցով ես նպատակ եմ ունեցել արատավորելու Ռոբերտ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար զղջում եմ և ցանկանում եմ Ռոբերտ Քոչարյանից ներողություն խնդրել»։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացված առաջին հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել, իսկ երկրորդ հայցադիմումը՝ դեռ ոչ, քանի որ ներկայացվել է երեկ՝ 2025թ. հուլիսի 10-ին։

Նմանատիպ նյութեր

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեր ընդհանուր շահերից են բխում․ Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը գրառում է տարածել անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ կայացած Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի վերաբերյալ, որը ապահովեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։...

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը։ «Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից...

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու

Իսրայելը մերժում է Գազայի կարգավորման համար Խաղաղության խորհրդի կողմից առաջարկված 15 կետանոց ծրագրի պայմանները։ Ըստ Ynet-ի` հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նշենք, որ փաստաթուղթը հրապարակվել է որպես Իսրայելի և Համասի միջև համաձայնագրի «ճանապարհային քարտեզի»...

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների

Օգոստոսի 9-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ։ Մեկնած Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները պարզել են, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ Նոր կյանք գյուղի 24-ամյա...

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Ռուսաստանն ու Սիրիան համաձայնության են եկել Խմեյմիմի և Տարտուսի կարգավիճակի շուրջ

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։ 18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։...