Ռեալ փաստեր միայն․ «Հրապարակ»

7 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին եւ մինչեւ հունիսի 7-ը, ամեն օր հիշեք Գերմանիայի նշանավոր կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկի խոսքերը. «Երբեք այնքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո եւ ընտրություններից առաջ»: Այս՝ առաջիկա ամիսներին դեռ շատ կստեն ու մեզ կմոլորեցնեն, կփորձեն ապակողմնորոշել ու կողմնորոշել, համոզել ու ներշնչել: Մի տրվեք այդ մանիպուլյացիաներին:

Մի հավատացեք եւ ոչ մի սոցիոլոգիական հարցման արդյունքներին ու դրանցով մի կողմնորոշվեք ո՛չ ուժերի հարաբերակցության, ո՛չ ձեր անելիքների հարցում: Մի վստահեք եւ ոչ մի քաղաքագետի ու քաղաքագիտական վերլուծության: Մի լսեք ոչ մի խոստում եւ ապագայում ոսկե սարեր կառուցելու առաջարկ:

Մի վախեցեք եւ ոչ մի սպառնալիքից ու մի հավատացեք ոմանց տեսլականներին` ո՛չ խաղաղության եւ ո՛չ էլ պատերազմի: Մի առաջնորդվեք ո՛չ ձեր անմիջական ղեկավարի, ո՛չ պաշտոն զբաղեցնող ազգականների, ո՛չ էլ փողատերերի խորհուրդներով: Առհասարակ, այն ամենը, ինչը հնարավոր չէ շոշափել, տեսնել, զգալ, ուշադրության մի արժանացրեք:

Կհարցնեք` իսկ ինչպե՞ս կողմնորոշվենք եւ ո՞ւմ ընտրենք: Մի չափանիշ վերցրեք կողմնորոշման համար` ռեալ, շոշափելի փաստերը, արդեն կայացած իրողությունները: Ինչպիսի՞ կառավարում է իրականացրել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերջին 8 տարվա ընթացքում: Ինչպիսի՞ բարեկեցություն է ապահովել երկրում, ինչքանո՞վ ենք մենք խաղաղ ապրել այս 8 տարիներին, ի՞նչ են կառուցել ու ստեղծել: Ի՞նչ են ստեղծել իրենց կյանքի ընթացքում այն ուժերը, որոնք իշխանության չեն այսօր: Եթե ժամանակին իշխանության են եղել, ի՞նչ են արել պաշտոնավարման ընթացքում: Եթե իշխանության չեն եղել, ի՞նչ են ստեղծել` ի՞նչ շոշափելի արդյունք, ինչպիսի՞ աշխատանքային միջավայր, ի՞նչ են ասում նրանց մասին իրենց կուսակիցներն ու աշխատողները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Թուրքական կողմի առաջարկով՝ հաջորդը գործարար համաժողովը կանցկացվի Հայաստանում․ Միրզոյան

Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի...

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Չեմ տեսնում այնպիսի հեռանկար, որ որևէ կերպ ապասառեցնենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին․ Միրզոյան

Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում...

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ,...

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը. 24News

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյան համայնքի ղեկավար, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին։ Այս մասին հայտնում է «24News»-ը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ իրավապահները համայնքապետին տեղափոխում են Երևան։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։ Ինչպես...