ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Օդեսայի մարզում գտնվող ադրբեջանական SOCAR-ի նավթամբարին։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով իրավապահներին։
Չորս աշխատակից ծանր վիրավորվել է։ Վնասի չափը պարզվում է։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ հարվածները թիրախային են եղել և որ սա վերջին շաբաթների ընթացքում SOCAR-ի հետ կապված օբյեկտների ուղղությամբ երկրորդ հարվածն է։





