ՌԴ-ի հետ հարաբերություններից է կախված լինելու մեր տնտեսությունը, ուրիշ տարբերակ չկա․ Սամվել Կարապետյան

18 Հունիսի, 2026

 

«Նայե՛ք, տնտեսական մասով ամեն ինչ կախված է լինելու գործող իշխանությունների հարաբերություններից Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեր ՀՆԱ-ի 25%-ը՝ մոտավորապես 7,5 միլիարդ դոլարի շրջանառությունը, ինչպես նաև գյուղատնտեսության մոտ 90-95%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Ինչպիսի՞ հարաբերություններ կձևավորվեն Ռուսաստանի հետ՝ դրանից է կախված լինելու մեր տնտեսությունը, ուրիշ տարբերակ չկա՛։ Բացի դրանից, հիմնական տրանսֆերտների մոտ 90%-ը նույնպես գալիս է այնտեղից։

Այսինքն՝ երբ ես ասում եմ՝ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգացող է, դա չի նշանակում, թե իշխանության հաշվին է․ դրանում նրանց դերը զրո է։ Այսքան տարիների ընթացքում կառավարությունն ընդամենը փող ծախսող է․ պարտքերը վերցնի, ծախսի, ասֆալտ փռի։ Չեմ ուզում նորից վերադառնալ նախընտրական թեզերին, բայց կրկնում եմ՝ ամենահեշտ գործը՝ իրենց թալանը անում են։ Վե՛րջ, սրանով ավարտվում է նրանց մասնակցությունը տնտեսության մեջ։

Այս տարիներին մեր տեսածն ընդամենն այն է, որ ողջ կառավարությունով գնում, չորրորդ սորտի ցորենի վագոններ ու դիզվառելիք կամ բենզին են դիմավորում։ Իրենց գործունեության հիմնական առանցքը դա է․ միգուցե հիմա էլ ամբողջ կազմով գնան Ադրբեջանից եկած մի վագոն վարունգ դիմավորեն ու դրանով հպարտանան»,- այս մասին ասուլիսում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ինչ-որ մեկին դեռ թվում է, թե Հայաստանում իրավապահ համակարգը գոյություն ունի օրենքի գերակայություն իրականացնելու համար, ուրեմն նա հիմնավորապես մնացել է նախորդ դարում։ Ժամանակակից Հայաստանում իրավապահ մարմինները շատ ավելի «պրակտիկ» և...

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Արամ Ա–ն և Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են Հայաստանի ներքին իրավիճակը

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն ընդունել է Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին։ Հաղորդվում է, որ ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ու Սարմեն Բաղդասարյանն անդրադարձել են Հայաստանի ներքին իրավիճակին, Հայաստան-Լիբանան...

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան

Արցախի Հանրապետության իշխանությունները ողջունում են Հայաստանի քաղաքական ուժերի՝ համազգային միավորման ձևավորման նախաձեռնությունը և այն արձանագրումը, որ առկա տարաձայնություններից վեր պետք է դասվեն ազգային ու պետական նշանակության առաջնահերթությունները։ Այս մասին գրել է...

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Վարդանյանը պետք է դառնար ՍԴ նախագահ, քանի որ առաջիկայում անհրաժեշտ է առանձնահատուկ անսկզբունքայնություն․ փաստաբան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Բարձր դատարանի ընտրություններն այն ցցուն օրինակն են, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները ՀՀ-ում։ Անվավեր ճանաչել և կեղծել այնքան մինչև ընտրության արդյունքում ընտրվի ռեժիմի սրտի թեկնածուն։ Վլադիմիր...

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ Խանդանյանը

Դատական իշխանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը»։...