ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող աշխատանքային խմբերի նիստը

5 Հունիսի, 2025

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները:

Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:

Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Նմանատիպ նյութեր

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Սիսիանի համայնքապետը 86 մլն դրամի պայմանագրեր է կնքել ծնողների ընկերության հետ․ «Հետք»

Հրաչ Առաքելյանի և Էլադա Իվանյանի «Առաքել» ընկերությունը պետական և համայնքային գնումներին մասնակցում է 2016 թվականից, բայց հաջողությունների հասավ հատկապես վերջին տարիներին, երբ նրանց որդին՝ Հովսեփ Առաքելյանը, 2023-ի ապրիլին դարձավ Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացիական...

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոչ մի նոր բան, դեժավյու․․․ Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան և վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող...

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Ռուսաստանում կանխատեսել են Հայաստանի բնակչության կենսամակարդակի անկում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը, որը հայտարարել է ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացի շուտափույթ մեկնարկի մասին, կարող է բախվել այն հանգամանքին, որ նման վերակողմնորոշման գինը չափազանց բարձր կլինի։ Այդ մասին գրում է «Իզվեստիան»։ «Եվրամիությանը...

Հայաստանը շարունակում է լինել գործադիրի ձեռքում կենտրոնացած, կիսաազատ, հիբրիդային երկիր․ Լիլիթ Գալստյան 

«Ընդամենը երեկ այս ամբիոնից դուք հերթական վրեժխնդրության, իսկ ավելի շուտ՝ վենդետայի այսպես ասած անոնսը տվեցիք, և այսօր առավոտ ԱԱԾ-ի դիմակավորված աշխատակիցները հայտնվեցին Քոչարյան ընտանիքի բնակարանում։ Ի դեպ, հանրային բևեռացման, քաղաքական...

Ալիևի հետ շատ է շփվել, ուզում է Ադրբեջանի բռնապետական համակարգը բերել Հայաստան. Իշխան Սաղաթելյան

  «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց 3-րդ հանրապետությունը վերջնականապես կազմաքանդելու, Արցախի հանձնումը, էթնիկ զտումը լեգիտիմացնելու և Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4-րդ հանրապետություն ստեղծելու, ՀՀ-ից նոր...