«2020 թվականի պատերազմը չպետք է լիներ, այդ պատերազմը հետևանք էր սխալ քաղաքականության: Բերեցին պատերազմ, պատերազմի ժամանակ արեցիք ամեն ինչ այդ պատերազմում պարտվելու համար: Այդ պատերազմում մենք չպետք է պարտվեինք։ Անտաղանդ, ապուշ կառավարում էր այդ պատերազմում, սա իսկապես պրոբլեմ է։ Մենք ամեն ինչ պիտի անենք, այո՛, որ պատերազմ չլինի, բայց այդ ամեն ինչը չի նշանակում զիջումների ճանապարհ, ամեն ինչը նշանակում է արժանապատիվ դիվանագիտություն, արժանապատիվ քաղաքականություն։ Մենք խոսում ենք երաշխավորված խաղաղության մասին, եթե խաղաղությունը երաշխավորված չի, եթե խաղաղությունը կախված է մեկ մարդու տրամադրությունից՝ դա խաղաղություն չէ»,- այս մասին Աշտարակում քաղաքացիների հետ հանդիպմանը նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը։ Այս մասին հայտնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Դեսպանատնից նշել են, որ հուլիսի 16–18-ը տեղի ունեցած ուխտագնացությանը մասնակցել է ավելի քան 3000 հայ՝ Իրանից և աշխարհի տարբեր...
ԱՄՆ նախկին դեսպան Լիլիթ Մակունցը խորհրդարան չի գնա, նա ինքնաբացարկի դիմում է գրել: Այս մասին «Ազատությանը» հայտնել են ԿԸՀ-ից: Ավելի վաղ ՔՊ-ից պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտնել էր Ալեն Սիմոնյանը։ ՔՊ-ական մի քանի մարզպետներ ևս հայտարարել էին, որ նախընտրում...
Հայաստանի լրահոսում հանցավորության մասին լուրերը քանակով հավասար են մյուս բոլոր լուրերին։ Միայն վերջին շաբաթում՝ բազմաթիվ կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, ծեծկռտուքներ։ Երեք լուր՝...
Միջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադար՝ նախորդ ամիս ձեռք բերված միջանկյալ համաձայնագիրը վերականգնելու ուղիներ գտնելու համար, գրում է Reuters-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ...
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու...