Կառավարությունն այսօր հավանություն է տվել երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման ու վճարման կարգերի պարզեցմանը։
Ամենակարևոր փոփոխությամբ՝ 2028 թվականի հունվարի 1-ից ծնված երեխաների խնամքի նպաստը կդառնա համահարթ՝ անկախ ծնողի աշխատանքային կարգավիճակից և բնակության վայրից։
Կկրճատվեն նաև ուշ դիմելու դեպքում նպաստների հետադարձ նշանակման ժամկետները․ երրորդ և հաջորդ երեխաների ու խնամքի նպաստները կնշանակվեն առավելագույնը նախորդ երեք ամիսների համար՝ գործող 6 և 12 ամիսների փոխարեն։
Կվերացվի նաև նպաստը շարունակելու համար տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու պահանջը։ Ծնողի և երեխայի՝ Հայաստանում գտնվելը կստուգվի ինքնաշխատ եղանակով, իսկ երկիր վերադառնալուց հետո նպաստի վճարումը կվերականգնվի ավտոմատ՝ առանց լրացուցիչ դիմումի։




