Փոքր պետությունները գոյատևում են ոչ թե կապերի քանակի, այլ հստակ դիրքորոշման շնորհիվ․ Վահե Դավթյան

4 Մայիսի, 2026

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այս օրերին Երևանը վերածվել է մի վայրի, որտեղ օտար իմաստները հնչում են ավելի բարձր, քան սեփականը։ Այստեղ են եկել առաջնորդներ, բերվել են օրակարգեր, ներկայացում են ապագայի պատրաստի մեկնաբանություններ։ Եվ գրեթե աննկատ հետին պլան է մղվել գլխավորը՝ ո՞րն է Հայաստանի տեղն այդ ապագայում:
Հայաստանի իշխանությունները, կարծես, ընտրել են ամենահարմար ճանապարհը՝ ոչ թե ձևակերպել, այլ միանալ։ Ոչ թե գիծ ձևավորել, այլ շարժվել գծերի միջև՝ հույսով, թե շարժումն ինքնին արդեն ռազմավարություն է։ Մինչդեռ դա պարզապես դրեյֆ է։
Հայաստանը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, նրա տարածքում պահպանվում է ռուսական ռազմական ներկայությունը, և միևնույն ժամանակ Երևանում հավաքվում է Եվրոպական քաղաքական համայնքը՝ քննարկելով անվտանգության մի ճարտարապետություն, որտեղ նախկին դաշինքների համար ավելի ու ավելի քիչ տեղ է մնում։
Իշխանությունները դա անվանում են ճկունություն։ Իրականում դա նշանակում է խուսափել ընտրությունից՝ բազմավեկտորության քողի ներքո։ Այո, քաղաքականության մեջ ընտրությունից հրաժարումն էլ է ընտրություն։ Սակայն սովորաբար՝ հօգուտ այն ուժի, որը ձևակերպում է կանոնները։
Հայաստանը ընդունում է, կազմակերպում է, ուղեկցում է, բայց չի ձևավորում օրակարգը։ Սա ադմինիստրատորի վարք է, ոչ թե սուբյեկտի։ Սերվիսային քաղաքականություն:
Այսպիսով, պետությունը կորցնում է իմաստի աղբյուր լինելու կարողությունը և դառնում է օտար իմաստային կառուցվածքների կրող։ Այն դադարում է ինքնուրույն որոշել՝ ինչն է իր համար արժեք, և սկսում է փոխառել նույնիսկ գնահատման չափանիշները։
Կարծես իշխանությունները ելնում են այն ենթադրությունից, թե որքան մեծ է արտաքին ուշադրությունը, այնքան բարձր է միջազգային սուբյեկտությունը։ Մինչդեռ ուշադրությունը ճանաչում չէ։ Դա ռեսուրս է, որը օգտագործվում է այնքան ժամանակ, քանի դեռ պետք է։ Հետո՝ մոռացվում։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ փոքր պետությունները գոյատևում են ոչ թե կապերի քանակի, այլ հստակ դիրքորոշման շնորհիվ։ Երբ դիրքորոշումը լղոզված է, երկիրը դառնում է ոչ թե կամուրջ, այլ միջանցիկ բակ։
Եվ ամենավտանգավորն այն պատրանքն է, թե հնարավոր է միաժամանակ գտնվել մի քանի անհամատեղելի համակարգերի մեջ և դրա համար գին չվճարել։
Գինը միշտ էլ կա։ Պարզապես այն երբեք նախապես չի հայտարարվում։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...