Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը, վեց տարվա ապօրինի քրեական հետապնդումից հետո, արդարացվածի կարգավիճակով վերականգնվեց դատավորի պաշտոնում։ Արդարության հաղթանակն անշուշտ կարևոր իրադարձություն է, բայց պետք է նկատի ունենալ ևս մեկ հանգամանք. դատավոր Գրիգորյանի արդարացմամբ հաստատվեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատավոր Գրիգորյանի վարույթից «հանվել» է արհեստականորեն, գործադիր իշխանության ուղղակի միջամտությամբ՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակած դատավորի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու եղանակով։ Ինչը նշանակում է, որ այդ պահից սկսած բացակայել է քրեական գործը քննող՝ «օրենքի հիման վրա ստեղծված», այսինքն իրավասու դատարանը, այլ կերպ՝ քրեական գործը քննվել և մինչև օրս քննվում է ՄԻ Եվրոպական դատարանի իրավունքով պաշտպանված՝ արդար դատաքննության այդ կարևորագույն բաղադրատարրի անդառնալի խախտմամբ։ Հետևաբար, չնայած մյուս կոպիտ խախտումներին, այդ թվում՝ արդարացման գործով «նորոգված», «վերանորոգված» կամ «եվրոնորոգված» մեղադրանքներին ու դրանց ակնհայտ անօրինականությանը, նշված քրեական վարույթը/գործը այս փուլում դարձյալ արդարացման հիմքով պետք է կարճվի նաև հենց վերը նշված պատճառաբանությամբ»։
Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին
Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...




