Փաշինյանն ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց ոտնատեղ չունի եկեղեցու ներսում. քաղաքագետ

31 Հունվարի, 2026

Փաշինյանն ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց դեռևս որևէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Քննչական կոմիտեն գործ է հարուցել ու Գերագույն Հոգեւոր խորհրդի եպիսկոպոսներին այդ գործի շրջանակում հրավիրում է ՔԿ հարցաքննության: Մեծ հավանականությամբ կսահմանվի չբացակայելու արգելք, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը փաստացի կխափանի Ավստրիայի քաղաքներից մեկում նախատեսված Եպիսկոպոսած ժողովը: Այն նախատեսվում է փետրվարի 16-19-ին: Իսկ գուցե արդեն հնարավոր է ասել՝ նախատեսվում էր։ Մեծ հավանականությամբ հենց այդ նպատակն ունի քրգործը եւ Եպիսկոպոսներին հարցաքննության հրավիրելը:

Պարզ է, որ մի քանիսի բացակայությունը զգալիորեն կխանգարի ժողովի արդյունավետությանը, հետեւաբար՝ նպատակահարմարությունը կդրվի կասկածի տակ:

Ի՞նչ որոշում կընդունի Մայր Աթոռն իրադարձությունների այդպիսի զարգացման պարագայում, բացի իհարկե հնարավոր խափանման միջոցները օրենսդրական կարգով վիճարկելն ու ֆորս-մաժորի դեպքում եկեղեցական ժողովը հետաձգելը:

Այս իրավիճակը ունի երկու արձանագրման տեղիք: Նախ, ինչպես տեսնում ենք, պետական լծակները Նիկոլ Փաշինյանի համար առնվազն անխախտ հնարավորություն են պարբերաբար խախտել Մայր Աթոռի կենսագործունեության ընթացքը  եւ դա նրա առավելությունն է: Այստեղ է, որ ես պարբերաբար մատնանշում եմ, թե զուտ հուզական առումով որքան գայթակղիչ են Մայր Աթոռից ակնկալվող այսպես ասած կտրուկ քայլերը, բայց ռացիոնալ տեսանկյունից որքան փակուղային կարող են լինել դրանք:

Մյուս կողմից, եկեղեցական հանդարտ ու կայուն ընթացակարգի սահմանում մնալը խնդիր է Նիկոլ Փաշինյանի համար: Այլապես, նա չէր փորձի խափանել Եպիսկոպոսաց ժողովը: Այլ կերպ ասած, նա ունի առավելություն եկեղեցուց դուրս, բայց դեռեւս որեւէ ամուր ոտնատեղ չունի եկեղեցու ներսում:

Բայց, ինչպես նկատել եմ, նա այս պրոցեսում առաջնորդվում է «սալյամիի էֆեկտ» ունենալու տրամաբանությամբ»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...