Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան

7 Հոկտեմբերի, 2026

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Վարչապետի աթոռը զբաղեցնողը և նրա կուսակիցները լծվել են Սյունիքի Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի գործողությունները արդարացնող վարկածներ շրջանառելուն։

Երեկ նախ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով փորձ արվեց հանրային ուշադրությունը շեղել այս արտառոց դեպքից։

Այնուհետև Փաշինյանը հարցազրույցում հնչեցրեց մի վարկած, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում․ ըստ նրա՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը պարզապես մոլորվել է և ոչ թե նպատակային ներթափանցել Հայաստանի տարածք։

Օրերս գործընկեր Քրիստինե Վարդանյանի հետ ուղևորվեցինք Շաքի՝ տեղում ծանոթանալու դեպքի մանրամասներին։ Ինչպես գյուղի բնակիչները, այնպես էլ ողջ հանրությունն ունեն մի շարք անպատասխան հարցեր։

Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը անարգել հատել Հայաստանի պետական սահմանը։

Որքա՞ն ժամանակ է զինված ադրբեջանցին գտնվել ՀՀ տարածքում։

Ինչպե՞ս է հասել գյուղ և հայտնվել բնակիչներից մեկի տանը։

Ինչո՞ւ չեն ձեռնարկվել համապատասխան միջոցառումներ զինծառայողին հնարավորինս շուտ հայտնաբերելու ուղղությամբ։

Եթե նման միջոցառումներ ձեռնարկվել են, ապա ինչո՞ւ որևէ արդյունք չի արձանագրվել։

Չհամարձակվեք այս բարձիթողի իրավիճակը կոծկել ընդամենը մեկ պաշտոնյայի աշխատանքից ազատելով։

Ակնհայտ է, որ իշխանությունները փորձում են հնարավորինս մեղմացնել տեղի ունեցած ահասարսուռ դեպքը, որը կարող էր շատ ավելի ողբերգական հետևանքներ ունենալ։

Հանրային արձագանքը տապալեց իշխանության պլանները, և Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»:

Ցավոք, զարմանալի չէր նաև, որ Փաշինյանը բացառեց ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու մեր առաջարկը։

Մինչդեռ, ազգային ու պետականամետ իշխանությունը կօգտագործեր յուրաքանչյուր հնարավորություն՝ մեր պատանդառված հայրենակիցների վերադարձն ապահովելու համար։

Ահա՛ այս իշխանությունների բերած «խաղաղությունը»։ Սրանք չեն կարողանում ապահովել անգամ ոչ սահմանամերձ գյուղի բնակիչների անվտանգությունը»։

Նմանատիպ նյութեր

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ավինյանի ամանորյա նվերը՝ քաղաքացիներին. 2010թ-ից ցածր մեքենաները չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ

Ովքեր ունեն 2010թ ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք. ավագանու անդամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու  անդամ Գևորգ Ստեփանյանը: «Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին ։ Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝...

Ռոբերտ Քոչարյանը անգամ հնարավորություն չի ունեցել ծանոթանալու Սահմանադրության տեքստին․ Խամոյան 

«Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, քաղաքական առաջարկություն ներկայացրեց խորհրդարանական երկու խմբակցություններին՝ ակնկալելով, որ վեց ձայնով հնարավոր կլինի նախագիծը դնել ժողովրդի դատին՝ ներկայացնել հանրաքվեի տեսքով, մինչդեռ երկու ընդդիմադիր...

Փաշինյանը կալանավորում է բոլոր նրանց, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին․ Լևոն Քոչարյան

«Մենք առաջին իսկ օրվանից հայտարարում ենք, որ բոլոր հետապնդումները քաղաքական բնույթ են կրում։ Այստեղ չկա որևէ հանցակազմ, որևէ հանցագործություն։ Հիմա, ինչպես գիտեք, Ռոբերտ Քոչարյանն արդեն 90 օր գտնվում է կալանքի տակ, և իրականությունը շատ...

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համար զինվորի կյանքը արժեք չունի՞․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվորի կյանքը պետք է լինի բանակի ղեկավարության ամենաբարձր արժեքը, ոչ թե հերթական վիճակագրությունը: Մամուլից տեղեկացա, որ նոյեմբերի 17-ին՝ զինվորական տոնացույցով բուժծառայողի օրը, շուրջ 300 հոգու մասնակցությամբ...

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են․ Հովհաննես Խուդոյան

«Վերջին նորությունն այս գործով այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ այդ նյութերն առաջին ատյանի դատարանից ուղարկվել են վերաքննիչ դատարան, սակայն այնտեղ չեն ստացվել»,- այս մասին այսօր՝...