Փաշինյանն ասում է՝ եթե պատերի տակ չեն գյուլում և իշխանության եմ, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ. պատգամավոր

2 Հոկտեմբերի, 2025

«Պետք է հասկանալ՝ այս մարդն ինչ է ուզում, ինչ է անում։ Երեկ հերթական ցինիկ հայտարարություններն արեց, խոսեց կուսակցությունների ներքին ժողովրդավարության մասին, չեմ հասկանում՝ դա նրա ինչ գործն է։ Փորձում է միջամտել այլ կուսակցությունների ներքին քաղաքականությանը»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքներին այն մասին, թե ՀՅԴ–ն իր կուսակցական ժողովները փակ է անցկացնում։

«Դաշնակցության պես ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում քիչ կա։ Մեր ժողովները ոչ թե փակ են, այլ դրանք շոու չեն, այդտեղ իրականում քննարկվում են մեր երկրի հարցերը, խնդիրները, ծրագրեր են մշակվում, մեկ մարդու շնորհանդես չէ, դրա համար են փակ տեղի ունենում»,–ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին այն մասին, թե շուտով ՀՅԴ–ն փակվելու է, Սաղաթելյանն ասաց.

«Գիտեք այս 135 տարվա մեջ ինչքան Նիկոլ Փաշինյաններ են եկել ու գնացել։ Դաշնակցությունը գաղափարախոսություն է, էություն, բովանդակություն։ Մի օր իշխանության չլինի, տեսնենք քանի օր կդիմանա։ Հետո կտեսնենք՝ ով կփակվի, ով կմնա»։

Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ Փաշինյանը ընդդիմադիրներին կոչ է անում հեղափոխություն անել, եթե դժգոհություններ ունեն, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց.

«Ես այդ մասին շատ եմ ասել։ Թո՛ղ 24 ժամ դադարեցնեն ուժային կառույցների ապօրինությունները՝ ձերբայկալությունները, ճնշումները, ու կտեսնենք՝ ինքը կմնա՞, թե չէ։ Այսքան ճնշումներ գործադրեն, բռնություններ անեն, ով խոսի, տանեն կալանավորեն, հետո կանգնեն ասեն՝  բա ինչի՞ հեղափոխություն չեք անում։ Դրանով երկու նպատակ է հետապնդում. ասում է՝ եթե պատերի տակ չեն գյուլում և իշխանության եմ, ուրեմն ժողովուրդը համաձայն է ինձ հետ։ Բայց ինքը սխալվում է, ժողովուրդը համաձայն չէ։ Ինքը փորձում է սրանով ներքաշել այն բոլոր դավաճանությունների և հակապետական գործողությունների մեջ, որ ինքն իրականցնում է»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...