Փաշինյանի կինն իր մասին խոսողներին տխմարներ է համարում

16 Մայիսի, 2025

Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ինչ-որ մի տխմար նստել է էկրանի առաջ ասում է, թե «Իմ քայլը» հիմնադրամը ԱՄՆ-ում 4 միլիոն դոլար ունեցվածք է հայտարագրել։ Մեկ այլ տխմար նստել է էկրանի առաջ եւ վստահ պնդում է, թե 88 սուպերմարկետը իմն է (այս վերջինն էնքան են կրկնել, որ մի շարք մարդիկ էլ են սկսել հավատալ), ապա շարունակում է. «Ինձ ասել են «Երեւան Սիթին» էլ է շուտով դառնալու Աննայինը»։

Երրորդ տխմարը ասում է՝ Աննան հրեա է։ Չորրորդ տխմարը պնդում է, թե Բեւեռլի Հիլսում այրվել է շքեղ դղյակը, որը «Փաշինյանն իր զուգընկերուհու հետ գնել է Սերժ Թանկյանի ընկերների միջնորդությամբ»։ Հինգերրորդ տխմարը էկրանի առաջ նստած ասում է. «Սամվել Ալեքսանյանի կինը որտեղ նստում ասում է՝ Աննա Հակոբյանը 40-70-100 հազար դոլարանոց պայուսակի տարբեր գույներ է ուզում, էնպես են պայմանավորվել, որ նվեր անի»։

Վեցերորդ տխմարի վերլուծությամբ իշխանությունում կա Աննա Հակոբյանի թեւ։ Այս շարքը երկար է: Այն մեր երկրում խոսքի ազատության գերակայության կենդանի ապացույցն է, բայց միեւնույն ժամանակ որոշ մարդկանց տխմարության անսահմանության ապացույցն է։

Հ.Գ. Մի տխմար նստում է էկրանի առաջ եւ իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», մյուս տխմարը՝ էդ «տգետ հարճը»։ Այս շարքն էլ է երկար։ Եւ սա էլ՝ որքան խոսքի ազատության, ճիշտ նույնքան էլ՝ ոմանց տխմարության հավաստիքն է»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

Եղոյանը պետք է հակաեկեղեցական, հակակաթողիկոսական պրոպագանդա տանի եվրոպական երկրներում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.   Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր առաջին այցին է նախապատրաստվում այդ պաշտոնում։ Հոկտեմբերի 14—16-ը նա խորհրդարանական պատվիրակության հետ կմեկնի Հռոմ` մասնակցելու Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին։ Ռուբինյանի...

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միևնույն Հայաստանը, երկու տարբեր արձագանք. երբ ռուս զինծառայողը հանցագործություն էր կատարել՝ երկիրը եռում էր, իսկ երբ Սյունիքի բնակելի տուն է մտնում ադրբեջանցի զինծառայողը և կրակում հայ կնոջ վրա՝ հանրային ու քաղաքացիական արձագանքը...

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

Արևմուտքը կանաչ լույս է վառում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը: Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի...

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև

Ադրբեջանի 2027 թվականի պետական բյուջեում պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 9 միլիարդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ ավելի քան 5,2 միլիարդ դոլար), իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Դրա մասին հայտնել է...

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր Սյունիքն է վտանգի տակ. Սամվել Կարապետյան

Այսօր փառաբանում են մեր պարտությունները։ Հաղթանակած նախագահներին նստեցրել են բանտերում, նույնիսկ երևի հաճույք են ստանում, սա համարում եմ ազգային խայտառակություն։ Վստահ եմ, շուտով կարթնանաք, ամբողջ ազգով այս սխալները կուղղենք: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար...