Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ»

Ապր 18, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թեւոսյանի լիազորությունները:

ArmLur.am-ը կապ էր հաստատել Թեւոսյանի հետ հասկանալու համար, թե Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի պաշտոնից ինչ պատճառով է հեռացել:

Վահագն Թեւոսյանն արձագանքել էր. «Վարչապետը որոշումը կայացրել է իմ սեփական դիմումի համաձայն։ Բանն այն է, որ Կառավարությունն առաջիկայում պլանավորում է նախաձեռնել հանրօգուտ մեդիաբովանդակության խթանման մի նախագիծ, եւ ես շատ հետաքրքրված եմ իմ մասնակցությունը բերել այդ ծրագրի առաջխաղացմանը։ Իմ կարգավիճակը դեռեւս քննարկվում է։ Պարզապես ես չէի կարող այդ նախագծին ներգրավվել հենց սկզբնական փուլում՝ առանց հրաժարական ներկայացնելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս խորհրդի անդամին զբաղվել այդ գործունեությամբ, դրա համար հրաժարականի դիմում եմ ներկայացրել»։

Կառավարության երեկվա նիստի ժամանակ սակայն վարչապետ Փաշինյանը կասկածի տակ դրեց «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու եւ հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին նախագծին, քանի որ, ըստ Փաշինյանի, այն ինչ արվելու է՝ «անօգուտ փողի վատնում է լինելու»: Երբ հարցը զեկուցում էր ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Փաշինյանը հայտարարեց. ««Պետք է պարզել սա հեռուստաընկերությունների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների: Եթե հեռուստաընկերությունների համար է, եկեք ոչ մի բան չանենք, ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, քեզ՝ այսքան, քեզ՝ այսքան: Եթե հեռուստադիտողի համար է, ուրեմն պետք է ասենք՝ հեռուստաընկերությո՛ւն, այս արտադրանքը պետք է հասնի հեռուստադիտողին:

Եթե դուք չեք կարողանում հեռուստադիտողին հետաքրքրել, ուրեմն մեր գումարը նպատակին չի ծառայում: Այստեղ է խնդիրը»,- հայտարարել է վարչապետը:

Ստացվում է՝ Փաշինյանն ինքն էլ արդեն գիտի, որ իր ծանոթ-բարեկամների համար ուղղակի պաշտոններ են հորինում ու փողեր մսխում:

Հիշեցնենք, որ Վահագն Թեւոսյանը նախկինում եղել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իսկ նրա կինը՝ Լուսինե Բարսեղյանը, նախկինում նշանակվել էր ԱԺ խոսնակի ռեֆերենտ, իսկ այժմ Հանրային հեռուստաընկերությունում լրատվական բաժնի խմբագիրն է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Աղոթք բարձրացրեցինք Արցախյան գոյամարտում զոհված և գերեվարված մեր հայորդիների համար. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Հաղթանակի զբոսայգի, աղոթք բարձրացրել անմար կրակի առջև։ Լրագրողների հետ զրույցում Վեհափառն ասել է․ «Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի...

Կարևոր է, որ երկու կողմից էլ լինի քաղաքական կամք՝ պահպանելու եղած խորը հիմքերը․ ՌԴ դեսպան

«Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր...

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից. Զատուլին․ News.am

Փաշինյանը փորձել և փորձում է Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և ամբողջ հետխորհրդային տարածքից։ NEWS.am-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ «Ուղղակի հիմա բախտի անիվը, գուցե...

Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին

Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ «Գյումրիում էլի սկսվել է բեսպրեդելը։ Էստեղ դատախազ Չիչոյան կա, հավանաբար նրա պատվերով նոր քրեական գործ է կարվում իմ պաշտպանյալ Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Նա հետաքաննող...