Փաշինյանի էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի, որը նա չի «կորցնում» ինքնատիրապետումը. քաղաքագետ

16 Ապրիլի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Քիչ անց Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը։ «Հերիք է, ժողովրդի ներվերն ինչքա՞ն կարելի է քայքայել», — հայտարարել է վարչապետը, ելույթ ունենալով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների առջև», հայտնում է լրատվական կայքերից մեկը, նկատելով, որ Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը կորցրել է ագամ խորհրդարանի իստում ընդդիմության բացակայության պայմաններում:

Առարկեմ: Հարգելի գործընկերներ, Նիկոլ Փաշինյանը ինքնատիրապետումը չի կորցնում, այլ հակառակը՝ «գտնում» է անհրաժեշտ պահին, երբ պետք է խաղալ հերթականն հուզախառն-յարդային պոռթկումը իր էլեկտորատի առաջ: Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը: Նրա էլեկտորատը «երես կթեքի», եթե հանկարծ տեսնի Փաշինյանի, որը չի «կորցնում» ինքնատիրապետումը, դուրս չի գալիս «հունից»: Էլեկտորատը այդ ժամանակ կհամարի, որ Փաշինանը ֆեյք է:

Իսկ, եթե հանկարծ համարեն, որ Փաշինյանը «ֆեյք» է, առաջինը հենց էլեկտորատը կխժռի այդ ֆեյք Փաշինյանին, իսկ «ճաշկերույթին» հաճույքով կմիանա իհարկե նաեւ խմբակցությունն ու ՔՊ-ն ամբողջությամբ, որովհետեւ նրանց համար էլ՝ «հանգիստ» Փաշինյանը «ֆեյք Փաշինյան» է: Իսկ այդ դեպքում նրանց մոտ առաջանալու է ինքնապաշտպաննության բնազդ՝ ընդդեմ «ֆեյքի»:

Ահա թե ինչու է Նիկոլ Փաշինյանը դուրս գալիս «հունից», «կորցնում» ինքնատիրապետումը: Եվ կապ չունի՝ նիստերի դահլիճում որեւէ շունչ կա, թե ոչ:

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...